19.02.2024|
09:43
1915-ի Մեծ եղեռնից հետո վերապրած արևմտահայ բոշաները տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Խորհրդային շրջանում հայ-բոշաները Հայաստանում բնակվում էին հատկապես Երևանում՝ Սարի թաղ, Քանաքեռ («Բոշի թաղ»), Նոր Մարաշ թաղամասերում, Նոր Խարբերդ գյուղում, Գյումրիում («Բոշի մայլա») և այլուր, ինչպես նաև Ջավախքում՝ հիմնականում Ախալքալաքում ու Ախալցխայում։ Սակայն հենց այդ ժամանակ էլ հայ-բոշաները գրեթե վերջնականապես «հայացան»։ Որպես դրա վառ վկայություն՝ բոշաները որպես ազգային փոքրամասնություն առանձին նշվել են միայն 1926 թ․ մարդահամարի ժամանակ՝ այն էլ ընդամենը մի քանի տասնյակ հոգի։