29.04.2024|
07:37
Դաշնամուր նվագող սիրուն աղջիկները շատացել են։ Ամեն օր մի նոր երկարոտն աստղ ա վառվում ֆեյսբուքյան երկնակամարում, որ գիշերանոցի նմանվող պենյուար հագած օրոր-շորոր մոտենում ա դաշնամուրին, գայթակղիչ դիրքով նստում ու երաժշտական դպրոցի չորրորդ դասարանի գամմաների նման ինչ-որ քաղցր-մեղցր մեղեդի ա նվագում՝ սենսանսյան կարապի նրբագեղությամբ թևերը շարժելով, հմայիչ սիլիկոնե ժպիտով ժպտալով, երանության մեջ գլուխն օրորելով ու աչքի պոչով երևակայական երկրպագուներին նայելով։ Հիացած սրտիկներ ա, որ հավաքում ա։