Որոշել էի Հակոբ Մողեսի մասին չխոսալ, բայց այլևս անհամբերությունից որովայնս ճաք է տալիս։
Սակայն միայն ես չէ, որ աղետի եզրին եմ։
Ինքը ևս փորձության մեջ է։
Նա էլ մի ուրիշ տեղից է ճղվում. էս է, հենց այս պահին առաջին ալիքով հետույքը ճղելով իշխանությունների դիրքերն է պաշտպանում։
Եվ ի՞նչ է ասում իշխանություններից բարձր ռոճիկ քերած լափակեր մտավորկանը։
Ասում է, որ 20-րդ դարում հայ ժողովուրդը երեք մեծ փորձության է ենթարկվել։
Առաջինը նա համարում է Մեծ եղեռնը, երկրորդը` 37 թվականի արհավիրքը, իսկ երրո՞րդը...
Միջնակարգ կրթություն ստացած ցանկացած հայ պիտի, որ ասի` Ղարաբաղյան գենոցիդը, այսինքն Ղարաբաղի իսպառ հայաթափումը:
Բայց ի՞նչ է ասում տականքը. նրա կարծիքով երրորդ արհավիրքը Ղարաբաղում հաղթանակ տարած, երեսուն տարի երկիրը խաղաղ ու անփորձանք պահած իշխանություններն են։
Ներկա իշխանություններին տրվելու հաճույքն այնքան է մեծ, որ էս մարդն անգամ մոռացել է որ երբևէ նախկին իշխանությունների մաս է կազմել, այն էլ, մինիստրի կարգավիճակով:
Մտավորականները մշտապես համարվել են ազգի սերուցք։
Ո՞վ է տեսել, որ մտավորականը հատակում լինի, ամենից ցածում` տակին։
Դուք տեսե՞լ եք տականքը սերուցքում:
Ես տեսա նրան, հեռուստատեսության առաջին ալիքի եթերում։
Դա նա էր` Հակոբ Մողեսը։
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ