Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Մակարդակը չիջեցնենք

Մակարդակը չիջեցնենք
01.05.2024 | 09:17

Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ սպասավորներին խնդրում եմ ուշադրություն մի դարձրեք մի խումբ անառակների, որոնք հայոյում են Սրբազններին և Եկեղեցուն:
Ի վերջո, Մեր Սուրբ Եկեղեցին՝ Լենկթեմուր ու Աբդուլ-Համիդ, Հիտլեր ու Ստալին է տեսել, և կանգուն մնացել:
Հիշենք Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտ Սուրբ Ղևոնդ Երեց Վանանդեցու խոսքն են լսել ու մարտի բռնվել Ավարայրի Ճակատամարտի մեր հերոսները:
Սրանք ո՞վ են…
Մակարդակը չիջեցնենք:

Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1990

Մեկնաբանություններ