Բորխեսը հրաշալի գործ ունի՝ «Ավետարան ըստ Մարկոսի», որտեղ մի երիտասարդ մի խումբ բոցավառ տգետների համար բազմիցս ընթերցում, մեկնաբանում և վերընթերցում է Մարկոսի ավետարանը: Վերջում խանդավառ դեբիլները այնքան են ոգևորվում և այնքան շնորհակալ են լինում իրենց ուսուցչին, որ, ի նշան երախտագիտության, նրան խաչում են՝ որ համբարձվի երկինք ու գնա դրախտ:
Նիկոլ, զգույշ եղիր, չափավորիր խոսքերդ՝ անգամ քո դեբիլներին դիմելիս. բա որ հավատա՞ն:
Աղասի Ենոքյան