Մարշալ Բաղրամյանի անվան Վետերանների միությունում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» վերնագրով գրքի շնորհանդեսը: Գիրքը նախատեսված է բոլոր այն ընթերցողների համար, որոնք հետաքրքրվում են հայ ժողովրդի ճակատագրում Ռուսաստանի և արևմտյան տերությունների խաղացած դերով։
Նշենք, որ գրքի համահեղինակը պրոֆեսորի թոռն է՝ Դավիթ Պետրոսյանը: