Պատը գտնվում է Գյումրու սրտում, 2018-ին ինչ-որ խանդավառ այս թշվառին էր նկարել և տակը գրել «դուխով»։
Գրեթե յուրաքանչյուր տարի մերոնք փորձում էին մաքրել անարգանքի պատը, սակայն ոստիկաններն էին խառնվում, ԱԱԾ և այլն ու կրկին վերականգնում մեծ թուրքի պատկերը։
Այսօր արդեն առանց որևէ կազմակերպչական դժվարությունների, առանց մեր հետ կապի դուրս գալու, մի հայ գյումրեցի, ում իսկապես չեմ ճանաչում, չգիտեմ նաև երբ, որոշել է նկարի հետ ճիշտ վարվել և այլանդակ պատկերը է՛լ ավելի է այլանդակել, «դուխով»-ի կողքն էլ ավելացնել` «turq»:
Սա նաև փաստում է այն մասին, որ շատ շուտով ժողովրդական մեծ ալիքը կավերի և ամեն ինչ ինչ տեղը կգցի:
2018-ի դեպքերն այս պատի նման անարգանքի հիշողությունների կվերածվեն, իսկ սրանց արածներն էլ մեր հիշողություններում և դասագրքերում որպես այլանդակություն միշտ իրենց կհիշեցնեն:
Սակա՞յն… հայրենիքի կորուստն ու տղաների մահը մշտապես կկռծեն մեր հոգիները:
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ