«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Վերջում մեզ մնալու է «խաշած ձվի բուլյոնը»

Վերջում մեզ մնալու է «խաշած ձվի բուլյոնը»
29.02.2024 | 15:32



Սա ասում է, որ եթե Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ միջազգային հայցերից, ապա հնարավոր է, որ Հայաստանն էլ հրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից:

Ուզում եմ հասկանալ՝ Հայաստանը ռատիֆիկացրեց Հռոմի ստատուտը, որ սա էսպիսի բաներ ասի՞:

Լավ, ենթադրենք, թե ադրբեջանցիները հրաժարվում են իրենց հայցերից, դա Հայաստանին ի՞նչ առավելություն է տալիս: Իսկ կարո՞ղ է պատահել, որ Ադրբեջանի հայցերը ուղիղ կապ ունենան անձամբ Նիկոլի ինչ-որ «բանավոր խոստումների» հետ, որոնցով կաշկանդվում են նույն Նիկոլի ներքին քաղաքական հնարավորությունները: Մի այլ դատողություն. արդյո՞ք ադրբեջանական հայցերն այնքան պատճառաբանված ու առարկայական են, որ հավասարակշռում են հայաստանյան հայցերին:

Սրանք շատ կարևոր հարցադրումներ են, որ հստակ պատասխաններ են պահանջում: Այլապես կստացվի, որ Հռոմի ստատուտը վավերացրեցինք Ադրբեջանին դատի տալու ու դրանով նրա ագրեսիան մեղմելու համար, բայց տակը մնաց միայն Պուտինին կալանավորելու պարտավորությունը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ