Գիտե՛ք, թե ինչու հայկական մեդիա հարթակներում ամեն ինչից խոսում են, բացի՝ 2018-ին տեղի ունեցած կեղծ հեղափոխությունից։
Փողն է պատճառը:
Մե՜ծ փողը։
Գիտե՞ք, թե ինչու պառլամենտում դեպուտատներն ամեն ինչից խոսում են, բացի՝ 2018-ին տեղի ունեցած աշխարհի ամենամեծ ռեալիթի շոուից։
Փողն է պատճառը:
Մե՜ծ փողը։
Ինչու՞ պառլամենտական քվազի ընդդիմադիր, իբր ռուսամետ, այսպես կոչված օլիգարխիայի ներկայացուցիչները վախենում են ռուս-ուկրաինական կոնֆլիկտում հստակ կողմ զբաղեցնելուց։
Փողն է պատճառը:
Ավելի ճիշտ ՝ գողացած փողերի հնարավոր սանկցիաների տակ ընկնելը։
Կարծում եմ` Հայաստանի գերբը պետք է փոխել։
Այնտեղ անպայման պետք է լինի $-ի նշանը։
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ