Ալեքսեյ Նավալնին մահացավ գաղութում:
Նորից հիշեցի լատինաամերիկյան գրող Միգել Անխել Աստուրիասի 60- ականների վերջին լույս տեսած վեպի վերնագիրը՝ «Դիակներ պրոպագանդայի համար»:
Ռուսական լիբերալ հանրությանը, Պուտինի դեմ նախընտրական պայքարում այլ լեգիտիմ գործիք չէր մնում, քան աղմուկ հանած, հանրաճանաչ ընդդիմադիրի դիակը:
Բայց անգամ այս հարցում նրանք ճիշտ չեն հաշվարկել ժամանակի գործոնը:
Կրեմլի, Պուտինին հավատարիմ «աշտարակները» ուղիղ մեկ ամիս ժամանակ ունեն քննել ու բացահայտել Նավալնու մահվան հանգամանքները, մահվան պատվիրատուներին, կազմակերպիչներին (եթե կան, եթե չկան, ապա նշանակել դրանց) և սկսել մեծ զտումը...
Նավալնու մահը, ինչի հետևանք էլ դա լինի, բացարձակապես աշխատելու է հօգուտ Պուտինի իշխանոության հետագա ամրապնդման:
Եվ բրիտանական այն ծրագիրը, որի մասին բարձրաձայնում էր նախագահի թեկնածու Նադեժդինը երկու օր առաջ, թե Պուտինին նախագահի պոստից կհեռացնեն 2026 թ Պետդումայի ընտրություններում լիբերալ - արևմտամետների բացարձակ մեծամասնության ձևավորման հետևանքով, հօդս ցնդեց:
... Քաղաքականության մեջ ամենակարևորը ժամանակի ճշգրիտ հաշվարկն է:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ