Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հզոր խաղացողներին միշտ խաղալիքներ են պետք

Հզոր խաղացողներին միշտ խաղալիքներ են պետք
17.01.2024 | 07:47

Այսօրվա մեր գահավիժումը մի կողմից պատահական բան չէր, մյուս կողմից էլ մի օրվա բան չէր, սրա հիմքերը շատ վաղուց կային, պարզապես մեր հարաբերական հավասարակշիռ վիճակը միարժեքորեն պայմանավորված էր ռուսների շահագրգիռ ներկայությամբ։

2018-ից հետո, իրավիճակը շատ ավելի չբարդացնելու համար, ռուսները, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, երկար ժամանակ որևէ պաշտոնական ռեակցիա չէին տալիս, թողնելով դա իրենց լրատվական միջոցներին ու էքսպերտներին։

Այս ամենի արդյունքում աստիճանաբար, աշխարհում ընդհանուր լարվածությանը զուգընթաց, նրանց ներկայությունը սկսեց դառնալ ոչ շահագրգիռ։

Նման գնահատականը որևէ առնչություն չունի մեր մարդկանց ռուսամետ, թուրքամետ կամ արևմտամետ լինելու հանգամանքի հետ, այն օբյեկտիվ ճշմարտություն է։

Հզոր խաղացողներին միշտ խաղալիքներ են պետք, որպեսզի լուրջ պայքարում իրենք իրար դեմ ուղիղ առճակատման չգնան, այլ դա անեն իրենց խաղալիքների առճակատման միջոցով։

Մենք մեր պարզունակ և ուղղագիծ վարքով նման աշխարհաքաղաքական նրբությունները հասկանալուց բավականին հեռու ենք և, առանց մեծ լինելու, խառնվեցինք մեծերի խաղին, որի համար ոչ բավարար ինֆորմացված էինք, ոչ էլ ունեինք նման խաղին մասնակցելու համար անհրաժեշտ հմտությունները։

Մյուս կողմից էլ, հանգամանքների բերումով երբ էլ ռուսները մեզ, թեկուզ մասամբ, լքեին, նույն բանը տեղի էր ունենալու, քանի որ աշխարհաքաղաքական խաղի կանոնները անփոփոխ են ժամանակի նկատմամբ։

Ամեն ինչ որոշվում է շահերի և ուժերի բալանսով կամ դիսբալանսով, իսկ թույլերի շահերը որևէ մեկի չեն հետաքրքրում, բայց այ, թույլերի կորուստներին տիրանալը շատերին է հետաքրքրում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2711

Մեկնաբանություններ