38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի՞ Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-11

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի՞ Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-11
29.11.2023 | 13:10

Անուղղակիորեն և ուղղակիորեն վտանգված է նաև Հայաստանը

(սկիզբը՝ այստեղ)

Ադրբեջանը Հայաստանի վրա միանգամից չորս ուղղությամբ հարձակվելու (Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Արարատի մարզեր) և իր «խաղաղության պայմանագիրը» (իրականում՝ կապիտուլյացիոն նոր պայմանագիրը) պարտադրելու համար հավանաբար սպասում է Իրանի վրա Իսրայելի հարձակմանը: Միաժամանակ, բացառված չէ, որ ԱՄՆ- ը կամ աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերն Ալիևին ստիպեն ավելի վաղ գործեԼ:

Հրեական պետության կողմից իսրայելա- պաղեստինյան պատերազմում Իրանին ընդգրկելը, իր հերթին, կախված է նրանից, թե լիբանանյան «Հըզբոլահ» խմբավորումն արդյոք թույլ կտա՞ Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱՀԱԼ) ոչնչացնել դիմադրության շարժման հիմնական միավորներից մեկին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը, որն անխուսափելի է, ընդամենը ժամանակի հարց (տարբեր գնահատականների համաձայն՝ 2 -4 ամիս), թե՞ Եմենի հուսիների և այլ ուժերի հետ միասին կսկսի հրթիռա- հրետանային զանգվածային հարվածներ հասցնել Իսրայելին և, նաև հետևակի մասնակցությամբ, լիարժեքորեն կմասնակցի պատերազմին:

Ինչպես Իրանի, այնպես էլ «Հըզբոլահ»- ի ղեկավարները հասկանում են, որ եթե թույլ տան ՀԱՄԱՍ- ի ոչնչացումը, ապա, միևնույն է, ոչ հեռավոր ապագայում իրենք դառնալու են Իսրայելի հաջորդ թիրախները: Միաժամանակ նրանց զսպում է Իսրայելի՝ միջուկային զենք ունենալու հանգամանքը, ինչպես նաև պատերազմի մասշտաբների ընդլայնման դեպքում դրան Իսրայելի ռազմավարական դաշնակցի՝ ԱՄՆ- ի մասնակցության սպառնալիքը, որի հարվածային նավախումբը միջուկային զենք կրող «Դուայթ Էյզենհաուեր» ատոմային ավիակրի գլխավորությամբ երեկ, «РИА Новости»- ի փոխանցմամբ, մտել է Պարսից ծոց:

Ինչպես «Lenta.Ru»-իփոխանցմամբ , հայտնել է «The Wall Street Journal»- ը, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և ռազմական այլ պաշտոնյաներ ճնշում են գործադրում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի վրա՝ Լիբանանի սահմանամերձ շրջաններին, որտեղ տեղակայված են «Հըզբոլահ»-ի ուժերը, ակտիվ ու վճռական հարված հասցնելու համար: Ըստ այդմ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, իր հերթին, ճնշում է գործադրում Իսրայելի վարչապետի վրա, որպեսզի վերջինս, ընդհակառակը, թույլ չտա հակամարտության սրում, որի մեջ կարող է ներքաշվել ամերիկյան բանակը: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախկին նախարար և արտակարգ կառավարության գործող անդամ Բենի Գանցը հայտարարել էր, որ ՑԱՀԱԼ-ը հնարավոր է համարում, անհրաժեշտության դեպքում, Լիբանան ներխուժումը:

Հասկանալի է, որ եթե Գալանտի և այլոց ցանկությունն իրականանա, ապա տարածաշրջանային մեծ պատերազմի նախաձեռնողը կլինի ոչ թե «Հըզբոլահը», այլ հենց Իսրայելը:

Նաթանյահուին Բայդենի զսպելն էլ պայմանավորված է ոչ թե ԱՄՆ-ի նախագահի խաղաղասեր կամ հակամարտության սրմանը և պատերազմում ամերիկյան բանակի ներգրավմանը դեմ լինելով (Իսրայելի կողմից «Հըզբոլահ»-ին և, մանավանդ, Իրանին պատերազմի մեջ ներքաշելու դեպքում Իսրայելի ավերումը նվազագույնի հասցնելու համար ամերիկյան բանակն իսկապես ստիպված կլինի մասնակցել պատերազմին ու լուրջ կորուստներ ունենալ), այլ պարզապես այն հանգամանքով, որ Բայդենը դրա համար պահը դեռ հարմար չի համարում՝ զգուշանալով Սիրիային և Իրանին հարվածների դեպքում Ռուսաստանի և Չինաստանի միջամտությունից: ՈՒրեմն, կարելի է ենթադրել, սպասում է, որ ՌԴ-ն և Չինաստանն ինչ- ինչ իրադարձությունների, զարգացումների հետևանքով առաջիկայում այդ հնարավորությունը չեն ունենա:

ՑԱՀԱԼ-ի և ՀԱՄԱՍ-ի միջև, ինչպես հայտնի է, գերիների և պատանդների փոխանակման նպատակով նոյեմբերի 24-ին չորսօրյա զինադադար էր կնքվել: Իսրայելի իշխանությունները և ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարությունը երեկ պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածում հումանիտար զինադադարը ևս երկու օրով երկարաձգելու մասին, այսինքն՝ մինչև նոյեմբերի 29-ը (ներառյալ), որից հետո պատերազմը, ինչպես նոյեմբերի 27-ին, «Известия»– ի տեղեկացմամբ, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, շարունակվելու է ավելի մեծ թափով:

Այս պահի դրությամբ դեռ անհայտ է՝ այսօր վաղ առավոտյան ուժի մեջ մտած լրացուցիչ զինադադարը կշարունակվի՞ մինչև նոյեմբերի 29-ը, որովհետև հրեական պետությունը, իրեն բնորոշ նենգությամբ, խախտել է այն: «Al Arabiya» հեռուստաալիքն այսօր, «Известия»– ի փոխանցմամբ , հայտնել է, որ իսրայելական տանկերը կրակ են բացում Գազայի հատվածի հարավային շրջանների ուղղությամբ՝ Ռաֆահ և Խան-Յունիս քաղաքներից արևելք: ՑԱՀԱԼ-ը խախտել է զինադադարը, տանկերից բացի, պաղեստինյան անկլավում լուսաձայնային նռնակներ է կիրառել:

Ավելին, չնայած հայտարարված զինադադարին, ականատեսները «РИА Новости»-ին հայտնել են, որ անկլավի Արևելքում և հյուսիսում ինտենսիվ կրակոցներ են լսվում: Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ Գազայի հատվածի հյուսիսային հատվածի երկնքում հայտնվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ: Կատարի Al Jazeera հեռուստաալիքը, իր հերթին, տեղեկացնում է, որ իսրայելական տանկային զորքերը կրակ են վարում նաև անկլավի հյուսիսում, Գազա քաղաքից հյուսիս-արևմուտք: Չնայած փխրուն զինադադարին, Իսրայելը մտադիր է մինչև վերջ հասցնել ՀԱՄԱՍ- ի դեմ իր ռազմական գործողությունը:

«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ պատերազմը շարունակվում է և կշարունակվի մինչև մեր բոլոր նպատակների իրագործումը՝ ՀԱՄԱՍ- ի ոչնչացումը, մեր բոլոր պատանդների վերադարձը և այնպիսի իրավիճակի ստեղծումը, երբ ՀԱՄԱՍ- ից հետո Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար և կդադարի լինել այն տարածքը, որտեղ ծաղկում է ահաբեկչությունը»,- մեկ շաբաթ առաջ կառավարության արտակարգ նիստի մեկնարկից առաջ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

Գրեթե նույն ժամանակ BRICS-ի արտահերթ գագաթնաժողովում ելույթ ունենալով պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Գազայի հատվածում հազարավոր մարդկանց զոհվելը, խաղաղ բնակչության զանգվածային արտաքսումը և բռնկված հումանիտար աղետը խորը մտահոգություն են առաջացնում:

«Հենց նոր գործընկերս խոսեց մեծ թվով երեխաների մահվան մասին,- ասել է Պուտինը:- Դա սարսափելի է: Երբ նայում ես, թե ինչպես են առանց անզգայացման վիրահատում երեխաներին, դա, իհարկե, առանձնահատուկ զգացողություններ է առաջացնում»։

Պուտինը հավելել է, որ արդեն պաղեստինցիների մեկ սերունդ չէ, որ դաստիարակվում է անարդարության մթնոլորտում, իսկ իսրայելցիները չեն կարող լիովին երաշխավորել իրենց պետության անվտանգությունը: ՌԴ նախագահը հանդես է եկել տարածաշրջանում հրադադար հաստատելու և հակամարտության քաղաքական լուծում գտնելու օգտին:

Նույն օրը՝ անցած երեքշաբթի, ՌԴ ԱԳ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության համատեղ կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ է արդեն հիմա ձեռնամուխ լինել ռազմավարական բնույթի հարցերի լուծման համար պայմանների ստեղծմանը, որը ենթադրում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում:

«Նկատի ունեմ նախ և առաջ խաղաղ գործընթացի վերագործարկման նախապատրաստումը միջազգայնորեն ճանաչված այն հիմքի վրա, որը հաստատվել է ՄԱԿ- ի, 2002 թվականի Արաբական խաղաղության նախաձեռնության շրջանակներում, և որը ենթադրում են անկախ, ամբողջական, ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծում 1967 թվականի սահմաններում»,- ասել Է Լավրովը:

Սակայն, Նաթանյահուն և Իսրայելի սիոնիստական վարչակարգի մյուս սրիկաները կտրականապես դեմ եմ պաղեստինյան պետության ստեղծմանը: Նրանք, համենայն դեպս, նրանց մեծ մասը լինելով ջհուդամասոն կամ ջհուդամասոնների կամակատարներ, նպատակ ունեն ՀԱՄԱՍ- ին ոչնչացնելուց և պաղեստինյան ինքնավարությանը, ըստ էության, անպաշտպան թողնելուց և իրենց ծրագիրը շարունակելուց հետո, լիարժեքորեն, ամբողջականորեն տիրել Արևելյան Երուսաղեմում գտնվող մուսուլմանական աշխարհի կարևորագույն սրբավայրին՝ Ալ Աքսա (Օմարի) մզկիթին, որպեսզի քանդեն այն և նրա տեղում կառուցեն Սողոմոնի տաճարը՝ Նեոի նստավայրը:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ