ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Նիկոլ Փաշինյանի «եվրայոնջաները»․ ի՞նչ պարտավորությունների տակ է մտել Հայաստանը

Նիկոլ Փաշինյանի «եվրայոնջաները»․ ի՞նչ պարտավորությունների տակ է մտել Հայաստանը
10.03.2023 | 10:36

Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր հայացքներով խմբագիր էր աշխատում ու երբ նրան դուր չէին գալիս եվրաչինովնիկների հայտարարություններն, օրինակ, ընտրությունների արդյունքների մասին, նա այդ չինովնիկներին եվրայոնջաներ էր անվանում։


Հիմա Փաշինյանն իշխանություն է, այլևս նման բաներ չի անում հայտարարությունների համար։ Իսկ հայտարարություններն այդ վերաբերում են մեր երկրի անվտանգությանը։ Նրանք մեկը մյուսի հետևից ասում են բաներ, որոնք ձեռնտու են Բաքվին ու աշխատում են Երևանի, Ստեփանակերտի դեմ։
Ասում են, որ Փաշինյանն ու Ալիևը հավատարիմ են գործընթացին ( նկատի ունեն Պրահայում և Մյունխենում ձեռք բերված համաձայնություններն, ըստ որի՝ Փաշինյանն Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս)։ Ասում են, որ պատժամիջոցներ չեն կիրառի Ադրբեջանի դեմ ՀՀ տարածքների բռնազավթման ու այլ քայլերի համար։


Բաքվում գտնվող Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ ասել է, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման ադրբեջանական գաղափարը միանգամայն օրինական է, որովհետև իրենք չեն ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով։ Կլաարը, փաստորեն, լեգիտիմացրել է Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի հանցավոր որոշումը և մեղադրել Հայաստանին ռազմական էսկալացիայի նպատակ ունենալու համար։
Փաշինյանը Կլաարին կամ մեկ այլ արևմտյան չինովնիկի «եվրայոնջա» չի անվանել այս հայտարարությունների համար, քանզի ինքը նրանց հետ նույն գծի մեջ է։


Ի դեպ, ԵՄ–ի տարածաշրջանային էմիսարները և ընդհանրապես ամբողջ Արևմուտքը շատ անկեղծ են հայ ժողովրդի հետ։ Չեն թաքցնում, որ իրենց խնդիրը ոչ թե Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ապահովելն է, այլ այստեղից Ռուսաստանին հեռացնելը: Այդ գործում իրենք մեծ դերակատարում են տալիս Ադրբեջանին և հույս ունեն, որ Փաշինյանն իր պարտավորությունները հակառուսականության առումով մինչև վերջ կկատարի։ Ահա և ամբողջ ճշմարտությունը։ Իսկ թե ով է այս պատմության մեջ դառնում «յոնջա», դժվար չէ կռահել։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 8153

Մեկնաբանություններ