ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Մեր» չաղ-չաղ «թագավորը»

«Մեր» չաղ-չաղ «թագավորը»
20.12.2022 | 07:32

Հայ ժողովրդի պատմության ընթացքում, մեր մի շարք առաջնորներն ունեցել են մականուններ, ինչպիսիք են՝
Տիգրան Մեծ, Աշոտ Երկաթ, Աշոտ Ողորմած, Խոսրով Կոտակ, Երվանդ Սակավակյաց, որոնք յուրաքանչյուրն անմնացորդ ներդրում են ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ, իսկ մականուններն երբեք չեն խանգարել, որ նրանց ժողովուրդն ընդուներ, սիրեր ու հարգեր:
Իհարկե, յուրաքանչյուրը վաստակել է իր մականունը:


Տիգրան Մեծը՝ հզոր ու միավորիչ, Խոսրովը՝ կարճահասակ, Աշոտ Երկաթը՝ երկաթե կամքով, Աշոտ Ողորմածը՝ բարեգթության, Երվանդը՝ քիչ կյանք ունենալու համար...
Այսօր պատկերն այլ է.
հայ ժողովրդի ու հայոց պատմության ամենանվաստացուցիչ ու ամենախայտառակ էջերից մեկը, բոլորում ենք նոր՝ «ազգընտիր առաջնորդով», (իրականում՝ խմբապետ) ով ևս միանգամից ստացել է մի քանի մականուններ:


Եթե ժողովրդի մի ստվար զանգված նրան անվանում է՝ «Կապիտուլյանտ-Հողատու-Դավաճան», ապա իր իսկ աջակիցների, մոլի ֆանատների ու ալտրուիստ սատարողների կողմից վերջինս ստացել է՝ «Խեղճ» մականունը:
Եվ այդ աջակիցներն էլ այդ «Խեղճի» հետ, նրա գլխավորությամբ պատմություն են կերտում, հայ ժողովրդի «ապագան շինում»...
Ստացվում է՝ ոչ թե ուժեղի, արդարի ու հզորի, այլ «Խեղճի» հետ «ապագա կա»...
Ու սա, առանց հաշվի առնելու մի կարևոր բան, որ երբ ասում են «Խեղճ Նիկոլը ինչ անի», «ինքը մեղք է, ինչ կա չկա ջեբն են գցում»՝ դրանով ընդունում եք, որ գիտակցված ընտրում եք ձեզ առաջնորդ մեկին, ով չի պաշտպանելու ձեզ, ով անկարող է ու թուլամորթ, ու որի ջեբը՝ ով, ինչ ուզի ու երբ ուզի՝ կգցի...
Ավելին՝ նրան ձեզ հետ միասին, արհավիրքների «բուկետը» ձեռքին, փաթաթում եք մեր վզին...
Առանց գեթ մեկ րոպե մտորելու, որ եթե նա «խեղճ» է, ոչինչ չի կարող անել ու իրենից ոչինչ կախված չէ, ապա ի՞նչ գործ ունի երկրի ղեկին...
Ինչպե՞ս եք նմանին առաջնորդ համարում, «թագավոր» կարգում...
Էլ ուրիշ «հերոսի» անուն չգիտե՞ք...
«Երբեք խեղճին ու տգետին մի ընտրեք երկրի ղեկավար, որովհետև նա երկիրը կիջեցնի իր մակարդակին»...
Ականջդ կանչի Շառլ Դը Գոլ.


Սենսացիան նրանում է, որ մենք բացի այն, որ Ձեր կողմից բնորոշած անձին ընտրեցինք երկրի ղեկավար, նրան վերընտրեցինք երկրորդ անգամ՝ տալով նման ղեկավարին կրկին շանս...
Ու այդքանից հետո դեռ զարմանում ենք, թե ինչու՞ երկրի ղեկավարը պետք է լինի խեղճ ու անճար, մեղկ ու տկար, «բոլորի մեղքերն իր ջեբը գցած», քավության նոխազ դարձած, նվաստացած ու ստորացված, որ ակամա, համատարած նրան ածական (кличка) դնեն ու հերիք չէ դա՝ այդ մականունով էլ վերջինիս արդարացնեն...
Չտեսնված, չլսված բան է:
Բայց արի ու տես՝ այդ աբսուրդը մեր իրականությունն է:
Ապրես մի ժամանակահատվածում, երբ երկրիդ առաջնորդը՝ «Նիկոլ Խեղճ»-ն է, որի «ջեբը» գցեցին աշխարհի բյուր մեղքերը...
Կրկնակի տարակուսանք է առաջացնում այն, որ վերջինս ընդհանրապես չի սրտնեղում ու չի վիրավորվում նման անվանարկումներից, վանկարկումներից, բազմաբնույթ հայհոյանքներից, տարատեսակ պիտակներից ու ածականներից:
Կամ նա արհամարհելու գերտաղանդ ունի, կամ թքած ունի նման բառերի վրա, կամ նրա համար դա սովորական է և նա հարմարվել է, կամ ընդունում է, որ այդ ամենը ճիշտ է, կամ էլ որ այդ ամենը պարզապես նրան դուր է գալիս...
Այլ բացատրություններ, համենայն դեպս, ես չեմ գտնում:


Ուղղակի իրոք սրտնեղում եմ, որ անկախ ամեն ինչից, երկրիդ ղեկավարին պիտակավորում են, կամ նրան խղճում են, խղճալով գահին են պահում և ինքնախաբեությամբ, «հպարտ քաղաքացիները» նրան արդարացնում են:
Միաժամանակ տարակուսում եմ, որ վերջինս այդ ամեն ինչից բնավ չի վիրավորվում, չի ազդվում...
Իսկ ամենացավալին այն է, որ
իրական պատմագրության մեջ գրվելու է դա, իսկ հաջորդ սերունդներն այդ ամենի համար կա՛մ ամաչելու են, կա՛մ ամոթանք են տալու՝ թե՛ մականունը կրողին, և թե նախորդ սերնդին ...
Գուցե, ժամանակներն են փոխվել, և այն ինչ երեկ ամոթ էր, այսօր նորմալ է ու ընդունելի՞...
Գուցե, այնքան է փոխվել արժեհամակարգը, որ նույնիսկ անբարոյականին մեղկ ասելը մեղք է...
Միգուցե...


Իրականում սա տոտալ ողբերգություն է...
Ֆենոմենալ անսկզբունք-ձախողակներից, ավանտյուրիստ-երեսպաշտներից, դիլետանտ-պոպուլիստներից, սիմուլյանտներից, փոքրոգի-մեծամիտներից, մերօրյա Վեստ Սարգիսներից ու Պետրոս Գետադարձներից պրծում դեռ չկա:
Նույնիսկ, եթե պրծում էլ լինի, հարց է, թե այսպիսի արկածախնդիրների՝ իրենց հետևից «կտակ» թողած երկակի աճած պետական պարտքը, որով ո՛չ բանակը գոնե զինվեց, ո՛չ սպառազինություն ձեռք բերվեց, ոչ Արցախը փրկվեց, ո՛չ թոշակներն ու նպաստները բարձրացան՝ ու՞մ «վզին» է մնալու...
Թավշյա ունիկումները հաջորդ իշխանությունների ու սերունդների վզին են թողնում՝ հսկայական արտաքին պարտք, քայքայված տնտեսություն, անզեն բանակ, վտանգված, բզկտված, անպաշտպան ու հեղինակազրկված երկիր:
Իսկ մինչ այդ, տարբեր առիթներով դեռ կլսենք՝ «Ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ոչ թիվ մեկ մեղավորը»,
«կպայմանավորվենք՝ որ ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարի», որ «մենք պարտվել ենք, բայց ես ինձ պարտված չեմ համարում», որ «հլը մեկը թող կասկածի իմ հրամանատարական տաղանդի վրա» ու նման բազում էկլեկտիկ, խառնիճաղանջ մտքեր ու հոդաբաշխ խոսքեր:


Ամեն անգամ վերլուծելիս՝ հանգում եմ նույն համոզմանը.
Ամեն ազգ արժանի է իր ղեկավարին...
Այս ծանր ու ամոթալի վիճակից երկիրը դուրս բերող, ոտքի հանող, հայրենասեր, արժանի հայորդի առաջնորդի փնտրտուքով՝ մինչև նոր, մաքուր էջ բացվի հայ ժողովրդի համար:
Նորընտիր, ուժեղ ու պատկառանքով, կրթված ու հեռատես, նվիրյալ առաջնորդի պահանջ կա այսօր...


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 8769

Մեկնաբանություններ