ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ամեն օր «Նարեկ» էի կարդում զինվորների համար». Գևորգ Աբաջյան (1920-2003), թատերագետ

«Ամեն օր «Նարեկ» էի կարդում զինվորների համար». Գևորգ Աբաջյան (1920-2003), թատերագետ
09.10.2022 | 09:32

...Հերոսական ոգի ուներ Վահրամ Փափազյանը: Եվ այդ ոգին չէ՞ր արդյոք, որ 1915 թվականին, երբ արդեն հռչակված դերասան էր, հարկադրեց նրան թողնել առժամ բեմը և զինվորագրվել Անդրանիկին:
Ինչպես պատմում էր Փափազյանը, առաջին իսկ օրից գեղապաշտ Զորավարը իրեն առել է հովանավորության տակ, դողացել արտիստի կյանքի համար ու խորհուրդ տվել հեռանալ, վերադառնալ բեմ:


«Դու, տղաս, դերասան ես, գնա դերասանությունդ արա: Սա կռիվ է, և մի կույր գնդակ կարող է խլել առմիշտ հայ բեմի պարծանքը: Դու, Վահրամ, ժողովրդին այնտեղ ես հարկավոր, գնա, այստեղ կռվողներ կգտնվեն»:
Ու երբ ինքը համառել է, Զորավարը հատուկ հսկողություն է սահմանել:
-Քեռին, որի հսկողությանը հանձնել էր ինձ Անդրանիկը, հարցրեց. «Մանչս, կարդալ գիտե՞ս»: Պատասխանեցի, որ գիտեմ: «Դուն հրացանի ու գնդակի հետ գործ չպիտի ունենաս: Քուկինդ սա պիտի ըլլա»: Այս ասելով Քեռին գրպանից հանեց մի փոքրիկ աղոթագիրք ու մեկնեց ինձ:
«Երբ զինվորները կռիվ երթալե առաջ նախաճաշի կնստին, դուն անոնց համար քարոզ կարդա: Սա պիտի ըլլա ընելիքդ, հասկցա՞ր»: «Հասկացա, Զորավար», ասացի ու շրջեցի աղոթագրքի կազմը: Նարեկացու մատյանն էր, որ ծայրեծայր գոց գիտեի:
Եվ ամեն օր ոգեկոչ ձայնով նշանակված ժամին Նարեկ էի արտասանում զինվորների համար: Գիրքը պահած սրտիս վրա, աչքերս պահած երկնքին՝ արտասանում էի հանճարեղ վանականի մարգարիտ տողերը:


Չիմացա, գրաբար հասկանո՞ւմ էին Զորավարի զինվորները թե ոչ, բայց աչքի պոչով տեսնում էի, որ նրանք, մոռացած նախաճաշը, շողաշատ աչքերով նայում էին ինձ:
Ոչ մի տեղ, երևի, չեմ ունեցել այդպիսի հանդիսատես...
(«Արտիստը ինչպես տեսա», Եր., «Սովետական գրող», 1986)


Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 10623

Մեկնաբանություններ