Հայ-ազերաթրքական հակամարտության մեջ էական նշանակություն ունի աշխարհի առաջադեմ պետությունների ներգրավվածությունը: Սատարելով հայ ժողովրդին՝ նրանք պետք է խորությամբ գիտակցեն, որ սատարում են ոչ միայն արդարությանն ու քաղաքակրթությանը, այլև, այդ առումով, իրենց քաղաքական շահերը համընկնում են պանթուրքական-թուրանական հրեշի հետագա զարգացումների կանխմանը, որի իրագործմանը խոչընդոտում է Հայաստանը:
Նեռի ծրագրերը պետք է կանխվեն, քանի որ, ինչպես պատմությունն է վկայում, նրանք երբեք չեն հրաժարվելու իրենց գերնպատակից, որի իրագործումը կհանգեցնի համաշխարհային մեծ աղետի բոլոր այլադավան ազգերի և նրանց երկրների համար: Կարծում եմ, որ այդ ծրագիրն ի չիք պետք է դարձվի այդ պետություններով հանդերձ: Իսկ այդ գործողություններին, հատկապես այն պարագայում, երբ թուրքական իշխանությունը, խոստովանելով Հայոց ցեղասպանության փաստը, սպառնում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը, կմասնակցեն տարածաշրջանի բոլոր երկրները՝ բացառությամբ իրենց կրտսեր եղբոր (իսկ դրա հարցերը սիրով կլուծեն տեղի բնիկները), քանի որ բոլորը խնդիրներ ունեն հրեշի հետ: Միայն թե հայոց դիվանագիտությունը պետք է դուրս գա իր կրավորական կեցվածքից և տքնաջան աշխատանքներ ծավալի:
Սուրբ Սոֆիայի մզկիթացումը վերջին ապացույցն է այն իրողության, որ պետականորեն իրենց զբաղեցրած սահմաններում պատմական մեկ քառակուսի սմ անգամ չպատկանող այդ երկու ցեղակից պետությունները բացարձակապես հեռու են հոգևոր-մշակութային քաղաքակրթության տարրական որակներից ու պիտի կործանվեն, և իրենց զավթած բոլոր արժեքները վերադարձվեն տանտերերին: Ալլահն անգամ չի ներելու իր հոտի սրբապղծությունները, որը վարկաբեկում է իսկական հավատացյալներին, ովքեր խնկարկել և խոնարհվել գիտեն ոչ միայն իրենց կրոնական սրբություններին, այլև հարգանք են տածում այլ դավանանք ունեցող ազգերի, նրանց հավատի և մշակույթի հանդեպ: Սա պարզ մարդկային նկարագրի չափորոշիչ է: