38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թուրքիան արդյոք կներգրավվի՞ ներկայիս պատերազմում․ համենայն դեպս, դրա վտանգը կա

Թուրքիան արդյոք կներգրավվի՞ ներկայիս պատերազմում․ համենայն դեպս, դրա վտանգը կա
25.02.2022 | 00:04

Ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի վերաբերյալ մեր կանխատեսումը, ցավոք, իրականացավ: Կատարվածի պատճառը միանգամայն ճիշտ է բացատրել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը` հայտարարելով, որ Ուկրաինայում ներկայիս իրավիճակը ՆԱՏՕ-ի սադրանքների հետևանքն է:

«Ուկրաինական ճգնաժամի արմատը ՆԱՏՕ-ի սադրանքների մեջ է»,- ասել է նա:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր երկրի ուժայինների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Արևմուտքը մշակել է պլան, թե ինչպես Լեհաստանից և Լիտվայից Ռուսաստանին թիկունքից խփի Ուկրաինայի հետ հակամարտությունը սկսվելուց հետո, և հավելել, որ Մինսկը մշակել է դրա պատասխանը։
Լուկաշենկոյի խոսքով` ինքն արդեն ստացել է «նախնական տեղեկատվություն այն մասին, որ Լեհաստանում և Լիտվայում խմբավորումներ են ստեղծվում, որպեսզի երբ Ուկրաինայի հետ հակամարտությունը սկսվի, նրանք հարվածեն, անցնեն Բելառուսով օդային էշելոնով և ցամաքով ու թիկունքից հարվածեն ռուսական խմբավորումներին»։
«Այնժամ ես իրենց զգուշացրեցի՝ մենք դավաճան չենք լինի և թույլ չենք տա կրակել ռուս ժողովրդի մեջքին»,- ասել է Բելառուսի ղեկավարը։


Բելառուսի ուժայինների հետ հանդիպման տեսագրությունը հրապարակել է պետության մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Առաջինի Գնդակը» Telegram ալիքը:
Համապատասխանո՞ւմ է Լուկաշենկոյի հայտնած տեղեկությունն իրականությանը, թե ոչ` չգիտենք, բայց Ռուսաստանին թիկունքից խփելու Արևմուտքի մտադրության վերաբերյալ նրա ասածի մեջ տրամաբանություն կա, միայն թե, ավելի հավանական է, Արևմուտքը Ռուսաստանին թիկունքից հարվածելու պլան մշակած լինի ոչ թե այնտեղ (Բելառուսի տարածքով), այլև այստեղ` հանձին թուրք- ադրբեջանական տանդեմի:


Դժվար թե ԱՄՆ-ը, հավաքական Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ սոսկ պատժամիջոցներով բավարարվեն ու զայրացած դիտորդի կարգավիճակով հետևեն, թե ռուսական զորքն ինչպես է հասնում Կիև, ձերբակալում «Աջ սեկտոր»-ի ազգայնամոլներին ու մյուս նացիստներին, տարբեր հանցանքներ կատարած մայդանականներին և անձամբ Զելենսկուն` զրոյական կետ շուռ տալով կամ ի չիք դարձնելով իրենց` Արևմուտքի ծրագրած և իրականացրած «Մայդան» գործողությունը: Հիրավի, աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակության մի գործողություն (նկատի ունենք ոչ միայն Ուկրաինայի գունավոր հեղափոխությունը, այլև այդուհետ այնտեղ հաջորդած զարգացումները), որի վրա միլիարդավոր դոլարներ են ծախսել ու դեռ այժմ էլ շարունակում են ծախսել:
Կարծում ենք, որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, որ ռուս- ուկրաինական պատերազմում Ուկրաինան չունենալով պատերազմում անմիջականորեն ներգրավված որևէ զորեղ դաշնակից, պարտվելու է, ընդ որում, արագորեն, իսկ պատերազմի հետևանքները, ներառյալ` ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների բոլոր պատժամիջոցները, չեն կարողանալու Ռուսաստանում ապակայունացնել ներքին իրավիճակը, առավել ևս` ՌԴ-ի համար չեն լինելու աղետալի:


Կասկած չկա, որ վերոնշյալը գիտակցում են նաև ԱՄՆ-ը, Արևմուտքը, որոնք, ամենայն հավանականությամբ, այժմ մեծագույն ճնշում են գործադրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, որպեսզի Թուրքիան ևս ներգրավվի պատերազմում ընդդեմ ՌԴ-ի: ԱՄՆ-ը, հավաքական Արևմուտքը Մայդանը կազմակերպելով, կարողացան Ուկրաինան որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ` անցած տարիների ընթացքում նրա խամաճիկային վարչախմբերի միջոցով փորձելով առավելագույն վնաս պատճառել ՌԴ-ին: Կկարողանա՞ն այժմ ընթացող պատերազմին զուգահեռ, ՌԴ-ի դեմ որպես զենք օգտագործել նաև Թուրքիան…
Դե, հասկանալի է, որ Էրդողանը Զելենսկի չէ, փորձառու, խորամանկ, խելացի, հավասարակշիռ և ինքնուրույն քաղաքականություն վարելու մեծ ձգտում ունեցող քաղաքական գործիչ է` օժտված կամային որակներով, բայց, կարծում ենք, մեծ է նաև նրա նկատմամբ ԱՄՆ-ի, Արևմուտքի ճնշումը, որն արտահայտվում է նաև Թուրքիայում ներկայիս ֆինանսական, սոցիալ- տնտեսական իրավիճակով (այն մոտ է պայթելուն, մինչև հասարակության ընդվզումը, հեղաշրջման փորձը կես քայլ է): Կդիմանա՞ն, արդյոք, էրդողանը, Թուրքիան այդ ճնշումներին, թե: Ընդ որում, խնդիրը միայն ճնշումները չեն:


Էրդողանը, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ լավ գիտակցում են, որ եթե հիմա իրենց պանթուրքական ծրագրի իրագործման համար պահը բաց թողեցին, Ռուսաստանը հաղթեց Ուկրաինային, այնտեղ իշխանությունն անցավ ռուսամետ ուժերին, հետայդու առավել հզորացած ու կարող Ռուսաստանի դեմ իրենք այլևս ոչինչ չեն կարողանալու անել, ավելին` շատ հնարավոր է, որ Ուկրաինայի հարցերը լուծելուց մի որոշ ժամանակ հետո Ռուսաստանը շուռ գա այս կողմ ու սկսի հանգամանորեն, շա՜տ հանգամանորեն զբաղվել իրենցով` Թուրքիայով և Ադրբեջանով…
Պատահական չէ, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում Ադրբեջանին երեկ հիշեցրել է Թուրքմենչայի պայմանագրի և նաև այն մասին, որ Նախիջևանի խանությունը Արևելյան Հայաստան է։ ՌԴ ԱԳՆ կայքէջում Թուրքմենչայի պայմանագրի 194- ամյակի առթիվ հրապարակված հայտարարությունում այդ կապակցությամբ նշված է մասնավորապես հետևյալը.
«Ռուսական կայսրության տիրապետության տակ են անցել Նախիջևանի և Երևանի խանությունները (Արևելյան Հայաստան): Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերաբնակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, որը նպաստել է Ռուսական կայսրության կազմում հայ ժողովրդի միավորմանը»:


Ադրբեջանում սոցիալական ցանցերով ու նույնիսկ պետական ԶԼՄ-ներով այդ կապակցությամբ մեծ ոռնոց է բարձրացել: Տեղի ունեցածը որակվում է սադրանք ընդամենը մեկ օր առաջ ստորագրված դաշնակցային գործընկերության պայմանագրի համապատկերին։ Ավելին. Ադրբեջանի ԱԳՆ-ն վերոնշյալի առնչությամբ հանդես գալով հայտարարությամբ, զարմանք և ափսոսանք է հայտնել, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը տարածվել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության հռչակագրի ստորագրումից անմիջապես հետո, միաժամանակ պահանջել է հայտարարության շարադրանքից հեռացնել «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը:


Ինչպես արդեն հայտնի է, Ուկրաինան օգնություն է խնդրել իր բարեկամ Թուրքիայից, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
Ավելին. Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը պաշտպանելու» պայքարին։ Թուրքիայի ղեկավարի ելույթը Դեմոկրատների միջազգային միության պատվիրակության ընդունելության ժամանակ հեռարձակվել է Twitter-ի նրա էջում։ Էրդողանը նշել է, որ անընդունելի է համարում Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ։ Դոնբասում հատուկ գործողության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշումը համարել է միջազգային իրավունքին հակասող։


Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան համաձայն չէ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի այս քայլը հակասում է մինսկյան պայմանավորվածություններին։

(Շարունակելի)

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 32511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ