38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վաղարշակ Հարությունյան. Հայաստանը կապահովի Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը

Վաղարշակ Հարությունյան. Հայաստանը կապահովի Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը
22.02.2021 | 15:43

Հայաստանը կկարողանա ապահովել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անցնող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ РИА Новости-ին հարցազրույցում հայտարարել է ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Նախ և առաջ ես կցանկանայի անմիջապես նշել, որ «միջանցք» տերմինի օգտագործումը սխալ է, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերին», - ասել է Հարությունյանը:

Ըստ նրա, համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության, միայն Լաչինն է միջանցք, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնացած բոլոր դեպքերում խոսքը միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին է: «Պատասխանելով ներկայացված հարցին՝ կարող եմ ասել, որ Հայաստանը, իր պարտավորություններին համապատասխան, կապահովի վերը նշված տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահանջների պահպանումը: Բանակը դրա պաշտպանության մեջ ներգրավելու հարցը ներկայումս դրված չէ, և տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը, կրկին եռակողմ հայտարարության համաձայն, վստահված է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության մարմիններին», - ասել է նախարարը:

Դիտվել է՝ 8588

Մեկնաբանություններ