Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին

ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին
07.02.2021 | 16:03

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է Ամերիկայի ձայնի հարցմանը՝ կապված ադրբեջանական հաղորդագրության հետ, որ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առնչությամբ և հայտնել ամերիկյան ընկերությունների պատրաստակամության մասին՝ մասնակցելու պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցմանը:


ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում ասված է. «Մենք շարունակում ենք մնալ խորապես մտահոգված անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության ազդեցությամբ և հստակ գիտակցում ենք, որ տարածաշրջանում կան մարդասիրական կարիքներ: ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության վերջնական կարգավորմանը՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»: Պետքարտուղարությունը հավելել է. «ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները վստահորեն ներկայացնում են մեր դիրքորոշումները որոշակի հարցերի շուրջ: Օտար կողմերի և աղբյուրների բնութագրումները՝ ոչ: Հետևաբար, մենք հղում ենք անում դեսպան Լիցենբերգերի թվիթերյան գրառմանը հանդիպման մասին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը:


Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հունվարի 30-ին թվիթերյան գրառում է կատարել ԱՄՆ դեսպանի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի միջև հանդիպման մասին.
«Չորեքշաբթի օրը դեսպան Լիցենբերգերը հանդիպել է էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը: Նա նշել է, որ տնտեսական վերակառուցումն ու հաշտեցումը, որը կաջակցի ԼՂ-ում խաղաղ բանակցային կարգավորմանը, օգուտ կտա տարածաշրջանի բոլոր երկրներին»:

Դիտվել է՝ 2969

Մեկնաբանություններ