ՌԴ Պետդուման ԱՄՆ-ի հետ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել է 5 տարով։ 2010-ին համաձայնագիրը ստորագրել էին Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը։ Պայմանագրի համաձայն Մոսկվան և Վաշինգտոնը պարտավորվում էին զգալիորեն կրճատել միջուկային զինանոցը՝ մարտագլխիկների թիվը հասցնելով 1550-ի, միջմայրցամաքային հրթիռների թիվը՝ 800-ի։