Սյունիքյան փախուստից հետո,գլխավոր մուտիլովշիկը իր բիոզանգվածին կերակրելու համար դաշտ է նետում՝ հներն են մեղավոր բազմաօգտագործված թեզը։
Թե բա՝ ներկայիս պետական սահմանների ճշգրտումը տեղի է ունեցել 2010 թ-ին ընդունված օրենքի հիման վրա, որին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ ու ՀՅԴ։
Ինչքանով որ ես եմ հասկանում, 2010 թ-ի փաստաթուղթը վարչատարածքային բաժանման մասին է, այլ ոչ թե պետական սահմանի։
Բայց ենթադրենք թե, Նիկոլը ճիշտ է, այդ դեպքում երկու հարց է առաջանում.
Ընկե՛ր, Արցախյան բանակցությունները կարող էիր զրոյական կետից սկսել, էդ սահմանների դեմակրացիան՝ հների ընդունված օրենքով ընդունելը ինչ էր,որ չփոխեցիր։
Երկրորդը.
Օրենքը ընդունվել է ԱԺ-ի կողմից, դու էլ ԱԺ-ում ունես բացարձակ մեծամասնություն, ի՞նչն էր քեզ խանգարում ընդունված որոշումը ենթարկել փոփոխության։
Լսի՛ , դու պետք է հասկանաս մեկ բան, «հներն են մեղավոր» թեզը հնացել է, իսկ նոր թեզ մտածելու համար դու ռեսուրս չունես։
Ինչքան շուտ գիտակցես պարզ իրողությունը,այնքան շահեկան կլինի երկրի համար։