ԱՄՆ-ում ընտրիչների քվեարկությունը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքներով դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը: Բայդենը ստացել է Կալիֆոռնիա նահանգի 55 ընտրիչների բոլոր ձայները՝ հավաքելով 270 ձայն, որն անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ դառնալու համար:
Ընդհանուր 538 ձայներից Բայդենը ստացել է 302-ը, Դոնալդ Թրամփը՝ 232-ը: Բոլոր նահանգների ընտրիչները, որտեղ Թրամփը վիճարկել է Բայդենի հաղթանակը, իրենց ձայնը տվել են դեմոկրատ թեկնածուին: Ընտրիչների քվեարկությունը ընտրությունների արդյունքները պաշտոնական են դարձնում, վերջնական կդառնան հունվարի 6-ին, երբ Կոնգրեսի համատեղ նիստը կհաստատի: