Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը իշխանություններին կոչ է անում հնարավորինս արագ ակտիվացնել С-400 զենիթահրթիռային համակարգերը, որոնց ձեռքբերման պատճառով Վաշինգտոնը նախօրեին պատժամիջոցներ է կիրառել Անկարայի դեմ:
«C-400-ի ձեռքբերումը, որը դարձել է ԱՄՆ պատժամիջոցների պատճառը, Թուրքիայի ինքնիշխան որոշումն է, և այդ պատճառով մենք չենք ընդունում այդ քայլը»՝ Twitter-ում գրել է ԺՀԿ պատգամավոր Ունալ Չեվիկեզը: «Այն, ինչ հիմա պետք է արվի, հնարավորինս շուտ օգտագործել այս 2,5 միլիարդ դոլար արժողությամբ համակարգերը»:
Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչակազմի, նախարարի և երեք այլ քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին:
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները և խոստացել պատասխան քայլեր ձեռնարկել ԱԳՆ-ն ընդգծել է, որ Անկարան «չի խուսափի միջոցներ ձեռնարկելուց, որոնք անհրաժեշտ է համարում իր ազգային անվտանգության ապահովման համար»: