«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Արտակ Բեգլարյան. Ադրբեջանում դեռ պահվում են հայ գերիներ, մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցվում են լիազոր մարմիններին

Արտակ Բեգլարյան. Ադրբեջանում դեռ պահվում են հայ գերիներ, մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցվում են լիազոր մարմիններին
15.12.2020 | 15:14

Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցվել ու փոխանցվում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ֆեյսբուքում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը նրանց վերադարձնելու ուղղությամբ։

«Դեռ կան անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, մի մասը, հուսանք, ողջ են և նրանց ևս պետք է տուն վերադարձնել, իսկ եթե՝ ողջ չեն, առնվազն պարզել նրանց ճակատագիրը: Այնպես որ դեռ մեծածավալ անելիքներ կան այս ուղղությամբ, և ես պատրաստ եմ շարունակել առավելագույն աջակցությունս այս գործընթացի հիմնական դերակատարներին, որպեսզի բոլոր հայտնի ու դեռևս անհայտ գերիները կարճ ժամկետում հասնեն իրենց օջախներ», - գրել է Բեգլարյանը: Նա 44 գերեվարված հայրենակիցներին բարի վերադարձ է մաղթել հայրենիք։ «Թող ոչ ոք այլևս չտեսնի այն, ինչ տեսել են նրանք ու իրենց հարազատները: Շնորհակալ եմ բոլոր մարմիններին ու անձանց, որ փոքր-ինչ ներդրում ունեցան գեթ մեկ կյանքի փրկման գործում:

Առանձնահատուկ շնորհակալ եմ իմ փոքրիկ թիմին ու կամավորներին՝ պատերազմի թեժ օրերից սկսած գերիների վերաբերյալ անընդհատ տվյալներ հավաքագրելու, վերլուծելու, պատկան մարմիններին ու փաստաբաններին փոխանցելու, հարազատների հետ կապը պահելու և այլ աշխատանքների համար, որոնց շնորհիվ հաջողվել է փրկել զգալի քանակի կյանքեր», - գրել է Արցախի օմբուդսմենը:

Դիտվել է՝ 4216

Մեկնաբանություններ