Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։ ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ Սերգեյ Լավրովը Բայրամովի հետ քննարկել է միջազգային և երկկողմ օրակարգի հրատապ հարցեր, ներառյալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների համատեղ հայտարարության իրականացման գործնական հարցերը։