ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ ավելի շատ համագործակցել միգրացիայի ոլորտում՝ Բրյուսելում ԵՄ առաջնորդների երկօրյա հանդիպումից հետո հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, գրում է Reuters-ը։
«Մենք պատասխանատու համագործակցություն ենք ցանկանում Թուրքիայի հետ», - հայտարարել է նա ասուլիսի ժամանակ: Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ին բազմիցս սպառնացել է «փախստականների առջև բացել Եվրոպայի դռները»։