Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ Twitter- ում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Նախագահ Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվում իր ասածը վերաբերում է Արաքսի հյուսիսում Իրանի տարածքների բռնագրավմանը: Նա չի՞ հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը», - գրել է նա: