Ֆրանսիայի իշխանությունները արմատական իսլամիզմ քարոզող 76 մզկիթների վերահսկման միջոցառումների ծրագիր են պատրաստվում իրականացնել՝ Twitter- ի իր էջում հայտնել է ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը:
«Իմ կարգադրություններով՝ պետական ծառայությունները զանգվածային և աննախադեպ գործողություն կսկսեն՝ Ֆրանսիայի Հանրապետության սկզբունքների ոտնահարման դեմ պայքարելու համար», – հաղորդել է նախարարը: Նա հստակեցրել է, որ «առաջիկա օրերին վերահսկողություն կիրականացվի կասկածվող 76 մզկիթներում»: «Եվ նրանք, որոնք պետք է փակվեն, մենք կփակենք», – վստահեցրել է ՆԳ նախարարը: