Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը, թե Նիկոլ Փաշինյանն առաջիկայում այց կկատարի Մոսկվա։ Հրապարակվել էր կառավարության որոշումը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանին նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Մոսկվա գործուղելու վերաբերյալ՝ վարչապետի այցը կազմակերպելու նպատակով։