ԱՄՆ ՊՆ-ն հաստատել է, որ ծանուցում է ստացել իշխանությունը Ջո Բայդենի վարչակազմին փոխանցելու վերաբերյալ և տեղեկացրել է նախարարության մակարդակով այդ ոլորտում աշխատանքները սկսելու մասին:
«Նախարարությունը ծանուցագիր է ստացել, որ նախագահի լիազորությունների փոխանցման մասին օրենքի համաձայն՝ Ընդհանուր ծառայությունների վարչության պետը որոշակի ռեսուրսներ և ծառայություններ է տրամադրել Բայդենի և Հարիսի անցումային շտաբներին: Մենք անմիջապես կսկսենք իրականացնել աջակցություն տրամադրելու մեր ծրագիրը»,-ասված է նախարարության հայտարարության մեջ: