ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նա ասել է, որ գլխավոր քարտուղարը հեռախոսով բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ու շեշտել երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի պատրաստակամությունը: «Հուսով ենք, որ ռազմական գործողությունների դադարեցումը կապահովի հումանիտար աշխատողների հասանելիությունը բոլոր կարիքավոր մարդկանց հակամարտությունից տուժած բոլոր տարածաշրջաններում», - հավելել է Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչը: