Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Իսրայելցի մասնագետների «ջանքերով»

Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Իսրայելցի մասնագետների «ջանքերով»
07.04.2016 | 19:21

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքում գրում է, որ Ադրբեջանական բանակի սպառազինության մեջ օգտագործվող իսրայելական արտադրության անօդաչուները ռազմական գործողությունների ժամանակ կառավարում էին իսրայելցի մասնագետները։
Գրառման մեջ ասվում է. «Երեք օր միայն մի հարց էր տանջում ինձ։ Չէի գտնում դրա պատասխանը։ Անօդաչու սարքերի վերբերյալ ինֆորմացիաները համադրելով զգացել եմ, որ նրանց արդյունավետությունը չափազանց մեծացել է։ Անընդհատ այս հարցի պատասխանն էի ուզում գտնվել։ Ինչպես են դա կարողացել անել ադրբեջանցիները, երեկ մի քանի ընկերների խնդրել էի նայել ուսումնասիրել նրանց Այ Թի ոլորտը, կրթությունը, որեւ տեղեկություն այդ անօդաչուների օգտագործման վերբերյալ։ Ոչ մի արտառոց բան չեն գտել։ Այսօր գտա պատասխանը լրիվ ուրիշ տեղից ինֆորմացիայի աղբյուրը դժբախտաբար բացահայտել չեմ կարող։ Բայց այն նաև չեմ կարող չհրապարակել՝ ըստ այդ աղբյուրի Ադրբեջանական բանակի սպառազինության մեջ օգտագործվող իսրայելական արտադրության անօդաչուները ռազմական գործողությունների ժամանակ կառավարում էին իսրայելցի մասնագետները»,-գրում է Բաղդասարյանը։

Դիտվել է՝ 2841

Մեկնաբանություններ