Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հուլիսի 2
Ճանապարհը քարքարո՞տ է թվում: Ոչ մի խոչընդոտ չի կարող արգելք լինել քո առաջընթացին:
Ապագային նայիր ուրախ ու անվախ սրտով միայն:
Արիացիր:
Գալիքը տեսնել մի ցանկա: Այդպես անելով` դու կողոպտում ես հավատքը իր սքանչելի գեղեցկությունից:
Բավական է իմանալ, որ ամեն ինչ լավ է ընթանում. ոչ թե տեսնելը, այլ հավատքն է այն նավը, որ փոթորկուն ջրերի միջով քեզ ապահով նավահանգիստ կհասցնի:
«Ըստ հավատոց քոց եղիցի քեզ»: Այս էր Իմ Խոսքը նրանց, ովքեր Ինձ էին գալիս բժշկվելու համար:
Եթե հրաշագործության համար, եթե բժշկության համար հավատքը այսքան անհրաժեշտ է, ապա հասկանալի է, թե ինչու էի Ես իմ թագավորությունը մտնել ցանկացողներին անզիջում կերպով թելադրում մանկանց նման լինել:
Հավատքը մանկական վերաբերմունք է:
Մանկական հոգի, մանկանց նմանվել:
Փնտրիր, ջանք թափիր, որ գտնես. մինչև որ տարիները բազմապատկեն քո բնության մեջ` մանկան վստահող հոգին:
Ոչ միայն իր պարզ ու անմիջական վերաբերմունքի ու վստահության համար պետք է ընդօրինակել մանկական հոգին, այլև կյանքից առած իր ուրախության, իր մշտապատրաստ խնդության համար, նենգության չգոյության և ամեն ինչ բոլոր մարդկանց հետ միասնաբար վայելելու համար:
Հաճախ խնդրիր, որ կարողանաս փոքրիկ մանկանց նման լինել, որ նրանց պես սիրով ու պարզությամբ վերաբերվես ամենքին. ոչ թե վախով ու քննադատաբար նայես ամեն ինչին:
«Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայություն չեք մտնի»: