Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ՈՒրիշ հերոսի անուն չգիտե՞ք

ՈՒրիշ հերոսի անուն չգիտե՞ք
09.06.2024 | 11:45

Լուսանկարում ջրհեղեղից տուժած ճանապարհները վերականգնելու համար քարտեզի վրա բացատրություններ տվողը «Ճանապարհ» ընկերության տնօրեն, 2000-2009թթ. Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինության ԾԻԳ» ՊՀ տնօրեն Էդուարդ Բեզոյանն է՝ «նախկիններից» ամենանախկինը։

Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս, բա ասում էիր՝ նախկինները թալանել են, թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ հետ ես բերելու, Բեզոյա՞նի հետ ես հետ բերելու։

Ոսկան Սարգսյան

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Դիտվել է՝ 2186

Մեկնաբանություններ