ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Իրենց գործը մեր երկրում փորձում են տանել հայ կոչվող որոշ պաշտոնյաների

Իրենց գործը մեր երկրում փորձում են տանել հայ կոչվող որոշ պաշտոնյաների
09.07.2019 | 02:03

Չնայած Ստամբուլյան կոնվենցիան ընդունվել է դեռ 2011 թ., սակայն մինչ այժմ, անցած 8 տարվա ընթացքում այն վավերացրել է Եվրոպայի խորհրդի ընդամենը 28 անդամ, ԵԽ անդամ երկրներից 17-ը միայն ստորագրել են (Հայաստանը ստորագրել է 2018 թ. հունվարին), սակայն ձգձգելով վավերացումը, խուսափել են դրանից, իսկ երկու պետություն՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, ընդհանրապես հրաժարվել են նույնիսկ ստորագրելուց:


Հայաստանի պարագայում, սակայն, հայտնվեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կամ փաշինյանական կառավարության ևս մեկ անդամ՝ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը, դարձյալ «սորոսական կադր», ընդ որում`1991 թ. ծնված ու հայոց բանակում ծառայելուց կասկածելիորեն ազատված մի երիտասարդ, որն իր տված հարցազրույցներից մեկում Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը համարել է հրատապ:
Խոսքը Ստամբուլում 2011 թ. մայիսի 11-ին ընդունված միջազգային մի փաստաթղթի մասին է (պաշտոնական ու խաբուսիկ անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա), որը փաշինյանական կառավարության կողմից այս ամսվա երկրորդ տասնօրյակում կամ աշնանը ներկայացվելու է Ազգային ժողովի վավերացմանը, և որով, մնացյալ ամեն հակազգայինից զատ, Հայաստանը ստանձնում է պարտավորություն՝ ընդունելու այնպիսի օրենքներ, օրենսդրական ակտեր, որոնցով «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո Հայաստանում «դուխով Փաշինյանից» «դուխ» առած, առանց այն էլ լկտիացած միասեռականները և մյուս այլասերվածները մեր երկրում, Հայոց սուրբ հողի վրա, լկտիանալու են մի այլ կարգի, զարհուրելիության աստիճանի…
Ռուստամ Բադասյանից առաջ Ստամբուլյան կոնվենցիայի շուտափույթ վավերացման մասին էր խոսել փաշինյանական կադրերից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա, ըստ վերոնշյալ նախարարության պաշտոնական կայքում ս. թ. մայիսի 8-ին «Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր օրակարգում է. Զարուհի Բաթոյան» վերտառությամբ հրապարակված տեղեկատվության (http://www.mlsa.am /?p=21661), Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ ասել է.
«Մեր օրակարգում են Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը շատ ոգևորիչ է»:


Գրողը տանի, բայց դրա ի՞նչն է ոգևորիչ… Այն ոգևորիչ է, առաջին հերթին, այլասերվածների ու նրանց իրավունքների պաշտպանների համար: Սեքսի մեծ գիտակ Բաթոյանը, չնայած հրապարակային հարցմանը, այդպես էլ մեր հանրությանը բացատրություն չտվեց (թեև պարտավոր էր), թե ինչու՞ է նույնիսկ ոգևորիչ համարում այդ խայտառակ, հակազգային, խիստ վտանգավոր ու վնասակար փաստաթղթի վավերացմանն ուղղված աշխատանքները:
Բնականաբար հարց է առաջանում. ՀՀ արդարադատության նախարարն ու Զարուհի Բաթոյանն այս ինչու՞ են խոսում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հրատապ անհրաժեշտության, դրա շուտափույթ վավերացման մասին… Չէ՞ որ իրենք էլ շատ լավ գիտեն, որ դրանով Հայաստանում ոչ արդարադատություն է հաստատվելու, ոչ հասարակության մեծամասնությունը կազմող մարդկանց ոտնահարված իրավունքներն են պաշտպանվելու, ոչ կենսաթոշակներն են ավելանալու, ոչ քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության մակարդակն է բարձրանալու… Մնում է ենթադրել, որ վերոնշյալ նախարարները շտապում են ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը հասնել, այդ խիստ վտանգավոր, ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող ու միանշանակ մերժելի, անընդունելի փաստաթղթի վավերացումը հրատապ անհրաժեշտություն են համարում, որովհետև Սորոսն է այդպես ցանկանում, Սորոսի հիմնադրամի, նրա հայաստանյան կառույցի, այդ կառույցի ղեկավար Լարիսա Մինասյանի կամ ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու պատվերը կամ պահանջն է հիշյալ կոնվենցիայի վավերացումը:


Ի դեպ, ՀՀ-ում Եվրամիության դեսպան Սվիտալսկու պաշտոնավարման ավարտին մնացել է մոտ մեկ ամիս, իսկ համացանցում շրջանառվող լուրերի համաձայն, ամենաբարձր կառավարման էշելոնում և Լարիսա Մինասյանի անմիջական աջակցմամբ հենց Սվիտալսկուն խոստացել են, որ մինչև իր հրաժեշտը կընդունեն Ստամբուլյան կոնվենցիան:
Իսկ, հետաքրքիր է, վերոնշյալ նախարարները չե՞ն վախենում, որ մեր ժողովրդի պատվախնդիր մեծամասնությունը, համենայն դեպս, նրա հայաստանյան հատվածը, երբ մի օր կիմանա ճշմարտությունը Ստամբուլյան կոնվենցիայի մասին կամ «կվայելի» դրա դառը հետևանքները (որ իմանալու և «վայելելու» է, թող որևէ մեկը կասկած չունենա) ոտքի կկանգնի, դուրս կգա փողոցներ ու շուտափույթ կերպով, որպես հրատապ անհրաժեշտություն, կջարդի իրենց և իրենց ղեկավարների գլուխը, բոլոր նրա՛նց, ովքեր իրենց մասնակցությունը կունենան Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիսյի վավերացման գործում, կամ էլ նրանց կարտաքսի Ստամբուլ՝ այնտեղ թուրքերի և եվրոպացիների հետ, որքան ուզում են, տալ-առնելու…
Անմեղ անվամբ ու դրանով բարի նպատակ արտահայտող «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան արտաքուստ ուղղված է կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելմանը ու դրա դեմ պայքարին, իսկ իրականում քողարկում է միանգամայն այլ նպատակներ:


Ըստ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»։ Այսպիսով, եթե Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, ապա դրա նորմերը գերակա կլինեն ներպետական օրենքների նորմերի նկատմամբ, իսկ այնուհետև, կոնվենցիայով ստանձնած պարտավորության համաձայն, Հայաստանը փոփոխություններ կկատարի ներքին օրենսդրության մեջ, այն կհամապատասխանեցնի կոնվենցիայի դրույթներին, կընդունի խտրականության մասին հույժ վտանգավոր օրենքը, ՀՀ քրեական նոր օրենսգիրքը՝ դրա նախագծի 197-րդ հոդվածի ներկայիս շարադրանքով, և այլն:


Ի տարբերություն կեղծ քրիստոնյա ղեկավար ունեցող Հայաստանի, իսկապես քրիստոնյա ղեկավար ունեցող Ռուսաստանն ընդհանրապես չի ստորագրել Ստամբուլյան կոնվենցիան, իսկ անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Մարդու իրավունքների խորհրդին հղել է մի պարզաբանում, որի մեջ մասնավորապես նշված է.
«18. Ռուսաստանի Դաշնությունը չի հանդիսանում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի անդամ, քանի որ նրա առանձին դրույթներ չեն համապատասխանում ավանդական բարոյական և ընտանեկան արժեքների պաշտպանության ու տարածման Ռուսաստանի Դաշնության սկզբունքային դիրքորոշումներին և Ռուսաստանի Դաշնության մինչև 2025 թվականի պետական ընտանեկան քաղաքականության հայեցակարգին»:
Պատահական չէ, որ անցած տարի Եվրոպական միության միանգամից երեք անդամներ՝ Բուլղարիան, Լատվիան և Սլովակիան, հրաժարվել են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան։ Բուլղարիայում շատ կտրուկ հանդես է եկել եկեղեցին։ Բուլղարիայի ողղափառ եկեղեցու սրբազան սինոդը հայտարարել է, որ փաստաթուղթը սահմանում է հասկացություններ, որոնք հակասում են ուղղափառ հավատքին, բուլղարական ավանդույթներին և իրավական համակարգին։ Ավելին. Բուլղարիայի Սահմանադրական դատարանը 27.07.2018 թ. որոշել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը (27.07.2018 թ. N 13 (3/2018):


Ստամբուլյան կոնվենցիան հակասում է նաև ՀՀ Սահմանադրությանը: Ահա թե այդ կապակցությամբ հրապարակայնորեն ինչ դիրքորոշում է արտահայտել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային և Հայաստանի իշխանությունների պատրաստակամությանն այն վավերացնելու հարցում, նա մասնավորապես գրել է.
«Ստամբուլյան կոնվենցիան մեր կարծիքով հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և չի կարող վավերացվել:


Մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետով որպես ընտանեկան բռնության տարատեսակ նշված է բռնությունը ԶՈՒԳԸՆԿԵՐՆԵՐԻ միջև։
Նշված կետի համաձայն՝ «ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում։
Սրանից հետևում է, որ ա) Կոնվենցիայի իմաստով ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև ՆՈՒՅՆ սեռին պատկանող, ինչպես նաև ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆ հանդիսացող անձինք, բ) ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը:
Նշված իրավադրույթն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին առ այն, որ՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:


Այսինքն՝ Սահմանադրության իմաստով ընտանիք է համարվում արական և իգական սեռի անձանց ամուսնական միությունը, եթե պահպանվել են ամուսնական տարիքին և ամուսնության կարգին վերաբերող օրենսդրական պահանջները:
ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը, ի կատարումն Սահմանադրության նշյալ պահանջի, սահմանում է ամուսնության կնքման թե՛ պոզիտիվ և թե՛ նեգատիվ պայմանները (ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքները): Ընդ որում, Սահմանադրության 35-րդ հոդվածի տառին և ոգուն համապատասխան՝ Ընտանեկան օրենսգրքով հստակորեն ընդգծվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ կամավոր միությունն է, և արգելվում է մերձավոր ազգականների միջև ամուսնությունը:


Ավելին՝ Ընտանեկան օրենսգրքի հետագա շարադրանքում հստակորեն տարանջատվում է նաև երեխայի ծնողների սեռային պատկանելությունը՝ բացառելով ՆՈՒՅՆԱՍԵՌ ԱՆՁԱՆՑ կողմից երեխայի որդեգրման հնարավորությունը:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ ակնհայտ է դառնում, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին»
Չնայած վերոնշյալ իրողություններին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամներ, նախարարներ Բադասյանն ու Բաթոյանը, ՀՀ-ում Ստամբուլյան կոնվենցիայի հրատապ, շուտափույթ վավերացման անհրաժեշտության մասին են խոսել, իսկ նրանցից էլ առաջ նշված կոնվենցիայի վավերացման գործընթացից Բրյուսելում խոսել էր այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:


«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում այս կապակցությամբ շատ ճիշտ արձագանքել էր՝ «Ստամբուլյան կոնվենցիան միասեռ զույգերին իրավական կարգավիճակ տվող միջազգային փաստաթուղթ է»։ Ըստ Հայկ Այվազյանի, «Սա ազգային ինքնության, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանության դեմ իրականացվող ոտնձգություն է պետական պաշտոնյաների կողմից, այլ պետությունների և վերպետական կառույցների շահերի սպասարկման նպատակով»։
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը, ոտնահարելով մեր ժողովրդի ավանդական պատկերացումն ընտանիքի մասին, միասեռական զույգերի միջև բռնությունը նույնպես համարելու է ընտանեկան բռնություն, այսպիսով, ուղղակիորեն թե անուղղակիորեն, միասեռական զույգերի միությունը ճանաչելով իբրև ընտանիք: Սակայն սա դեռ ընդամենը սկիզբն է լինելու…


Կրկնում ենք՝ եթե ընդդիմությունն ու հասարակությունը չընդդիմացան ու Փաշինյանի իշխանությանը թույլ տվեցին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, հանդուրժեցին դա, ապա հաջորդը լինելու է «Խտրականության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո ընդամենը կես քայլ կմնա նշված օրենքի ընդունմանը, քանի որ կոնվենցիայի 4-րդ հոդվածի («Հիմնարար իրավունքներ, հավասարություն և ոչ խտրական վերաբերմունք») 3-րդ կետի համաձայն, ՀՀ-ն պարտավորվում է օրենքով բացառել խտրական վերաբերմունքն անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: Այսինքն՝ անկախ անձի լեսբուհի (իգացող), գեյ (արվամոլ), բիսեքսուալ, տրանսվեստիտ լինելու հանգամանքից: Նշենք նաև, որ գենդերն անձի սոցիալական սեռն է, որը կարող համընկնել կամ չհամընկնել տվյալ անձի կենսաբանական սեռին, իսկ գենդերային ինքնությունն այն է, թե անձը, անկախ իր կենսաբանական սեռից, իրեն որ սեռի ներկայացուցիչ է զգում ու համարում:
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ պարտավորվելով օրենքով բացառել խտրական վերաբերմունքն անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից, ապա կատարելով այդ պարտավորությունը և ընդունելով «Խտրականության մասին» կամ «Խտրականության դեմ պայքարի մասին» օրենք, Հայաստանը միասեռականներին և մյուս այլասերվածներին իրավունք ու հնարավորություն է տալու երեխա որդեգրել, երեխաների դաստիարակչական հաստատություններում աշխատել, «գեյ շքերթ» կոչվածներով, փողոցների վերևում կախված բաներներով, սոցիալական գովազդերով, ԶԼՄ-ներով և այլ կերպ այլասերման, այլասերվածության քարոզչություն իրականացնել: Այդ ամենը թույլ չտվողները, խոչընդոտողները, այսինքն՝ ԼԳԲՏ-ների, այլասերվածների նկատմամբ խտրականություն կիրառողներն օրենքով ենթարկվելու են պատասխանատվության, իսկ ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունման դեպքում (դրա նախագծի 197-րդ հոդվածի ներկայիս շարադրանքով)՝ քրեական պատասխանատվության կամ պատժի (մինչև 2 տարվա ազատազրկում): Մի խոսքով, եթե թույլ տանք, Հայաստանը «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածների ձեռքով ոտք է դնելու սոդոմգոմորի ու կործանման ճանապարհ:
Երբ մի փոքր ուշադիր ենք կարդում Ստամբուլյան կոնվենցիայի առանձին հոդվածներ ու դրույթներ, հասկանում ենք դրանց ճիվաղային, դիվային էությունը և նպատակը Արևմուտքից գործող Չարի երկրային մանկլավիկների, որոնք իրենց գործը մեր երկրում փորձում են առաջ տանել հայ կոչվող որոշ պաշտոնյաների ձեռքով:


Եթե Փաշինյանը ոչ թե սոսկ խոսքով, այլ իրականում մեր ազգային ավանդական արժեքների կրողը լիներ, իր ու իր քաղաքական թիմի համար ազգային ու հոգևոր արժեհամակարգը թեկուզ լումայի արժեք ունենար, եթե իսկապես լիներ քրիստոնյա, ապա Ռուստամ Բադասյանի և Զարուհի Բաթոյանի նման անձինք այսօր նախարար չէին լինի, ընդհանրապես խոսք չէր լինի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին: Սակայն չմոռանանք, թե ով է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:


Այժմ փակագծերը դեռ շատ չենք բացի, սակայն կհիշեցնենք բոլոր նրանց, ովքեր հասցրել են մոռանալ: Հ1-ի եթերում 2018 թ. դեկտեմբերի 5-ի հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում («ՈՒՂԻՂ. Դեբատներ՝ 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ») այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարացնել իր հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանին, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավորության թեկնածու Վիգեն Սարգսյանին բառացի ասելով հետևյալը. «Էն մարդը, որին ձերոնք տարածում են, թե ակտիվիստ ա (նկատի ունի ակտիվիստ՝ այլասերվածության քարոզչության, ԼԳԲՏ անձանց իրավունքների, ներառյալ՝ այլասերվածության քարոզչության «իրավունքի» պաշտպանության ոլորտում.- Ա.Հ.), չորս երեխաների, չորս երեխաների մայր ա, ընտանիքի, ընտանիքի, հայկական ավանդական ընտանիքի մայր ա…»:


Պարոն Փաշինյանին ավելի վաղ հարցրել ենք՝ այսպիսի՞ն է լինում հայկական ավանդական ընտանիքի մայրը, որը հրապարակայնորեն, այն էլ Ազգային ժողովում հայտարարել է՝ «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»։ ՀՀ վարչապետը մեր այս հրապարակային հարցին դեռ չի պատասխանել, հավանաբար այսպիսին են հայկական ավանդական ընտանիքի մասին նրա պատկերացումները, սակայն ամաչում, անհարմար է զգում այդ մասին հանրությանը հայտնել, կամ էլ ԶԼՄ-ում հրապարակված հարցումն իր համար հարցում չէ, սպասում է, որ հարցն իրեն նամակով ուղարկենք: Կուղարկենք, բայց արդեն ոչ թե հարցը, այլ հարցերը. քանի գնում, դրանք ավելանում են…


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ