ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Իսկ անօթևան մարդիկ ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացի՞ չեն

Իսկ անօթևան մարդիկ ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացի՞ չեն
18.04.2019 | 23:39

Քաղաքացու տոնի համար կառավարությունն ավելի քան 250 հազար դոլար կհատկացնի: Որոշումն այսօր գործադիրը հավանության է արժանացրել, օրենսդիրի իշխող մեծամասնության ներկայացուցիչներն էլ մեկը մյուսի հետևից շտապել են նշել, թե այն ուղղակի անհրաժեշտություն էր:

Մի երկրում, որտեղ, ըստ իշխանության ներկայացուցիչների, 30 տոկոս աղքատության շեմ կա, երկրաշարժից հետո աղետի գոտի ու անօթևան մարդիկ կան, մի երկրում, որտեղ իշխանափոխությունից մեկ տարի անց մարդկանց սոցիալական վիճակը դեպի դրականը որևէ կերպ չի փոխվել, բնավ էլ անհրաժեշտ չէր պետական բյուջեից այդպիսի հատկացում անել:
Մի քանի սենյականոց բանակարանը Գյումրիում 20-25 հազար դոլար արժի, Սպիտակում՝ 15-18 հազար, այսինքն՝ մոտ տասն ընտանիքի այդ գումարով հնարավոր էր բնակարանով ապահովել: Դեռ չասած, որ մի քանի հարյուր անապահով ընտանիքի էլ այդ գումարով կարելի էր օժանդակություն ցուցաբերել:


«Կգան, կուտեն, կլափեն, կթափեն, կիմանան, թե գառն անտառի պտուղ է, ծառից է կախված լինում». Մաթևոսյանի տողերին հապատասխան իշխանական էլիտան մի լավ քեֆ կանի կանի այդ օրը, կտոնի իր «հաղթանակի» մեկ տարին, իսկ աղքատն այդպես էլ աղքատ կմնա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ