ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպաններից ևս մեկը

ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպաններից ևս մեկը
02.11.2018 | 01:47

Ծանոթացեք՝ այլասերվածների իրավունքների պաշտպաններից ևս մեկը՝ իբրև իրավապաշտպան հանդես եկող Նինա Կարապետյանց, որը միաժամանակ «թավշյա հեղափոխության» դիրքերում գտնվող առավել ակտիվ գործիչներից է, «թավշյա հեղափոխության» հարցում, ինչպես ասում են, պապից ավելի կաթոլիկ մեկը:

Այսօր չափազանց մեծ անհանգստություն կա հասարակության շրջանում՝ կապված նոյեմբերին Հայաստանում համասեռամոլների և ուրիշ այլասերվածների (ԼԳԲՏ-ների) նախատեսվող շքերթի կամ քայլերթի հետ: Վտանգ կա, որ լուրջ բախումներ կարող են լինել այդտեղ, ու նաև սադրանք կարող է լինել:
ՈՒ՞մ իրավունքներն են խախտվելու՝ սեռական մեծամասնությա՞ն, թե՞ սեռական փոքրամասնության: Ոմանց կարծիքով, այդտեղ հաստատ բախում է լինելու, բախումից հետո հարց է բարձրանալու, որ սեռական փոքրամասնությունների իրավունքները խախտվել են: Ինչպե՞ս ենք սրա տակից դուրս գալու:


«Նոյյան Տապանի» ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում պատասխանելով վերոնշյալ հարցին, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն ասաց. «Այստեղ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մենք համեմատում ենք մեծամասնություն-փոքրամասնություն, շատ-քիչ: Այստեղ, թերևս, շատի-քչի խնդիրը չէ, այստեղ պետք է հասկացվի, որ յուրաքանչյուր քաղաքացի, ըստ էության, անկախ իր կրոնից, ռասայից, սեռից, սեռական կողմնորոշումից, հնարավորություն պետք է ունենա իր իրավունքներն իրացնելու»:


Այո, մարդիկ անկախ իրենց կրոնից, ռասայից, սեռից, հնարավորություն պետք է ունենան իրենց իրավունքներն իրացնելու, հետևաբար հարցը նրանց մասին չէր և, ինչպես ասում են, պետք չէր «ալիքներն իրար խառնել»: Ինչ վերաբերում է այլ, այսինքն՝ հակաաստվածային, հակամարդկային, անբնական, սոդոմական, դեպի կործանում տանող սեռական կողմնորոշում ունեցողներին՝ ԼԳԲՏ-ներին (լեսբուհի, գեյ ¥համասեռամոլ¤, բիսեքսուալ, տրանսվեստիտ) և մյուս այլասերվածներին, ապա նրանք ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ու միջազգային կոնվենցիաներով, ՀՀ օրենքներով նախատեսված մարդու իրավունքների գերակշիռ (կյանքի իրավունք, բնակարանի անձեռնմխելիության իրավունք, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք, ՀՀ քաղաքացիության իրավունք, սեփականության իրավունք, կրթության իրավունք, առողջության պահպանման իրավունք, ընտրելու իրավունք և այլն) ունենալով հանդերձ, չունեն և ոչ մի դեպքում, ոչ մի գնով չպե՛տք է ունենան այլասերվածության ուղղակի և անուղղակի քարոզչության իրավունք՝ լինի դա ԶԼՄ-ներով, հասարակական միջավայրում սոցիալական գովազդերով, քայլերթերով, թե այլ կերպ: ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կարծիքի արտահայտման ազատությունն օրենքով կարող է սահմանափակվել «պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: Ընդգծում եմ՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի պաշտպանության նպատակով:


ՀՀ սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հավաքների ազատությունն օրենքով կարող է սահմանափակվել «պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Այլասերվածը կամ այլասերվածները չունեն և ոչ մի դեպքում, ոչ մի գնով չպե՛տք է ունենան նաև իրենց ամուսնության պաշտոնական գրանցման իրավունք: ՀՀ Սահմանադրության մեկ այլ՝ 35-րդ հոդվածի («Ամուսնանալու ազատությունը») 1-ին մասի համաձայն, «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Սա նշանակում է, որ ամուսնանալու ազատությունը և ընտանիք կազմելու իրավունքը վերաբերում են միայն ամուսնական տարիքի հասած կնոջ և տղամարդու միմյանց հետ ամուսնանալուն, և որ պետությունը կամ սահմանադիրն ընտանիք են համարել միմիայն տղամարդու և կնոջ միությունը:


Այս ամենի պայմաններում, երբ Նինա Կարապետյանցը հայտարարում է, որ յուրաքանչյուր անձ, անկախ նաև սեռական կողմնորոշումից, հնարավորություն պետք է ունենա իր իրավունքներն իրացնելու, լուրջ հարցեր են առաջանում, թե նա այլասերվածների ո՞ր իրավունքները նկատի ունի:
Ստացվում է, որ Կարապետյանցը ոչ միայն դեմ չէ Հայաստանում (նախնական տեղեկությունների համաձայն՝ հենց Երևանում) նախատեսված այլասերվածների շքերթին կամ քայլերթին, այլև պաշտպանում է նրանց այդ «իրավունքը»՝ ասելով, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր սեռական կողմնորոշումից, «հնարավորություն պետք է ունենա իր իրավունքներն իրացնելու», և որ ինքը ճիշտ չի համարում ԼԳԲՏ-ների գործունեության սահմանափակումն օրենքով, քանի որ դա խտրականություն կլինի: Այսինքն, ըստ նրա, պետք է թույլ տալ, որ ԼԳԲՏ-ները և մյուս այլասերվածները (այդ դեպքում ի՞նչ տարբերություն, եթե խոսքը ցանկացած անձի նկատմամբ խտրականություն չկիրառելու մասին է), ինչպես, օրինակ, զոոֆիլները (շների, ձիերի, խոզերի և այլ կենդանիների հետ սեռական հարաբերություններ ունեցողները) զբաղվեն նաև այլասերվածության քարոզչությամբ: Պահո՜, էլ ի՞նչ մնաց, թույլ չտա՞նք, որ նրանք ելնեն, մեր գլխին նստեն: Նինա Կարապետյանցը երևի մոռանում է, որ ինքը ոչ թե Հոլանդիայում կամ, Ռուբեն Սևակի խոսքերով, պոռնիկ Եվրոպայում է ապրում, այլ Հայաստանում…


Իբրև իրավապաշտպան հանդես եկող սույն անձն ավելին էլ ասաց. «Չգիտեմ՝ շքերթ լինելու՞ է, թե՞ չէ, բայց ամեն դեպքում, իրենց անվտանգությունն ապահովելը պետության, իշխանության վրա է դրված, և ոստիկանությունն իրենց անվտանգությունը պետք է ապահովի»: Սա էլ կարծես քիչ համարելով, րոպեներ անց հավելեց. «Իսկ ինչ է պետք անել, որպեսզի բախումներ չլինեն, ես կարծում եմ, այո, դա պետք է լինի պետական մտածողություն, պետական ծրագրեր, որպեսզի մարդկանց մեջ ոչ թե քարոզ լինի… Ես ուզում եմ, որ ճիշտ հասկանա մեր դիտողը, պետք է տոլերանտություն, հանդուրժողականություն…»:
Ըստ Նինա Կարապետյանցի, այլ խնդիր է, որ «նմանատիպ աղմուկ-աղաղակ բարձրացնում են այն ժամանակ, երբ կան շատ բարձր, լուրջ խնդիրներ պետության մեջ (դե, միայն Հայաստանի մասին չէ խոսքը, ամբողջ աշխարհում է այդպես)»: Շարունակելով խոսքը, որպես իրավապաշտպան հանդես եկող բանախոսն ասաց. «Հենց որ կարևորագույն հարցեր պետք է լուծվեն երկրի ներսում, գտնում են տարբեր ճանապարհներ՝ բարձրաձայնելու համասեռականների… Երկու խնդիր են բարձրաձայնում՝ դա համասեռականների, ԼԳԲՏ անձանց, այդ խմբի հարցերն են և կրոնական փոքրամասնությունների: Ամբողջ աշխարհում է այդպես: Եթե ուշադրություն դարձնեք, այդպիսի խնդիր բարձրացվեց, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում, համահունչ, այսպես զուգահեռաբար բարձրացվեց տրանսգենդերների հետ կապված ինչ-որ խնդիր էր, ի դեպ, դա՝ ինչ-որ պրովոկացիայի հետ կապված, ես շատ երկար չուսումնասիրեցի…»:


Ի՜նչ Քոչարյան, ի՜նչ Քոչարյանի դատավարություն: Եթե Ն. Կարապետյանցը Շուռնուխի դեպքերը նկատի ունի, ապա շատ երկար կամ նույնիսկ երկար ուսումնասիրելու անհրաժեշտություն չկար՝ հասկանալու համար, որ տվյալ սադրանքի հեղինակները, թերևս ի հեճուկս իրեն, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, աջակիցները կամ համակիրներն էին կամ, այսպես ասած, հակահեղափոխական ուժերը, ինչպես ինքն է ակնարկում իր խոսքի համատեքստում, Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով, այլ հենց իրենք՝ այլասերվածները, որոնց նման սեռական կողմնորոշում ունեցողների «իրավունքները» փորձում է պաշտպանել ինքը: Պարզունակ տրամաբանության խնդիր է, որ եթե այլասերվածների կազմակերպած սադրանքը չլիներ, ապա նրանց սադրանքի դեմ հանդես եկողներ, Կարապետյանցի բառերով, «այդպիսի խնդիր» բարձրացնողներ չէին լինի: Իբրև իրավապաշտպան հանդես եկող անձը հիմա այդ պարզունակ տրամաբանությունը չունի՞, ինչ-որ բան լսել, չի՞ հասկացել, թե՞ փորձում է իրականությունն աղավաղել կամ նենգափոխել:


Ինչպես արդեն հայտնի է, Երևանում ս. թ. նոյեմբերի 15-18-ին նախատեսված է անցկացնել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների» միջազգային համաժողով (ֆորում), այսինքն, իրականացնել սրբապղծություն: Ավելին, եթե դա հաջողվի, ապա այլասերվածները, որոշ տեղեկությունների համաձայն, նախատեսում են իրականացնել նաև շքերթ կամ քայլերթ: Ես, իմ ընկերները և շատ ուրիշներ կտրականապես դեմ ենք Հայաստանում այլասերվածների թե՛ համաժողովի անցկացմանը, թե՛ շքերթին կամ քայլերթին: Եվ մեր բողոքը, ի գիտություն Ն. Կարապետյանցի, աղմուկ չէ:


Հիմա եթե, ըստ Կարապետյանցի, Հայաստանում շատ բարձր, լուրջ խնդիրներ կան, ուրեմն ի՞նչ՝ դրանցից, ինչպես ինքն է ակնարկում, հանրության ուշադրությունը շեղելու համա՞ր ենք բարձրացնում հիշյալ համաժողովի և քայլերթի անթույլատրելիության խնդիրը, այն էլ՝ դրա համար նույնիսկ տարբեր ճանապարհներ գտնելով… Այս դեպքում նա գոնե հասկանու՞մ է, որ զավեշտալի վիճակում է հայտնվում, որովհետև, եթե Արևմուտքի ու նրանց հետ համագործակցող Հայաստանի ինչ-ինչ ուժեր, կազմակերպություններ չնախատեսեին տվյալ սրբապիղծ համաժողովի անցկացումը, ապա մենք, Հայաստանում «շատ բարձր, լուրջ խնդիրներից» հանրության ուշադրությունը շեղելու մինչև իսկ մեծագույն ցանկության դեպքում, չէինք կարող բարձրացնել վերոնշյալ խնդիրը, դրա համար որևէ ճանապարհ չէինք կարող գտնել:
Լսելով Նինա Կարապետյանցին, մտածում ես, որ նա կամա թե ակամա, հասկանալով թե չհասկանալով, հաջող թե անհաջող կերպով անում է այն, ինչ ցանկանում, խորհուրդ էին տալիս կամ հրահանգում Ալան Դալեսը և ԱՄՆ-ի զինվորական, բանակում 24 տարի ծառայած (թոշակի է անցել 1995 թ.), ազգությամբ հրեա, գնդապետ Դանը: Ավելորդ չենք համարում տեղեկացնել, որ գնդապետ Դանը պետական կարևոր հետախուզական աշխատանքներ է կատարել Պարսից ծոցում, Մերձավոր Արևելքում, Կորեայում և այլուր: Վարել է զինվորական կարևոր պաշտոններ և՛ շտաբներում, և՛ «ռազմադաշտում»: Հայտնի է իր բազմաթիվ քաղաքական հոդվածներով, ունի գաղափարակիրների մեծ խումբ, որը զբաղվում է ազգային, ռազմավարական, պաշտպանական ու քաղաքական գլոբալ հարցերով:


Մեջբերում գնդապետ Դանի նոթերից՝ Արթուր Արմինի ազատ թարգմանությամբ (Դանի նոթերն ամբողջական տեսքով կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներից մեկում). «Պատերազմի այս տարբերակում, երբ ընտրում եք թշնամի երկիրը «ներսից փլուզելու» մարտավարությունը, ապա առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպե՞ս ձևավորել և վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը։ Դուք պետք է ձևավորեք ժողովրդի միտքը, վերահսկեք կյանքին նայելու ու այն արժևորելու նրանց բարոյահոգևոր արժեքային համակարգը, որի վրա հիմնված է նրանց կյանքը։ Ձևավորելով ու կերտելով նրանց ընդհանրական միտքը` դուք կարող եք նրանց դեպի դժոխք ճանապարհել։
Կենտրոնների ծանրության վերահսկումով ես կարող եմ իրականացնել երկրի անկումը` «ներսից փլուզելու» ճանապարով։ Դա` նրանց ճշմարտության ընկալման մեզ համար ցանկալի փոփոխությունն է, ապագա սերունդներն են, քաղաքական փիլիսոփայությունն ու ազգայնականության զգացումն է, ինչպես նաև երկրի տնտեսությունն է։ Եթե ուզում ես ձևավորել ճշմարտությունը, ապա պետք է վերահսկել լրատվամիջոցները: Մեր օրերում մարդիկ, հիմնականում մեծամասնությունը, կյանքի մասին իրենց հիմնական ինֆորմացիան և պատկերացումները կլանում են լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, մամուլ և այլն)։ Լրատվամիջոցները և հեռուստատեսությունը հատկապես ձևավորում են կյանքի պատկերը։ Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ապա ժողովուրդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն։ Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել, և հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի որպես փաստ։


Օգտագործելով հանրային ծրագրերը, ինչպիսիք են հեռուստատեսությունը, ռադիոն և տպագիր մամուլը, դուք կարող եք ազդել, իշխել և վերահսկել հասարակության ճնշող մեծամասնության միտքը` ձե՛ր ընտրած ցանկացած բնագավառում։ Այս կործանարար ազդեցությունը պետք է ներառի «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ։ Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, անհրաժեշտ է խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել լոյալություն ազգային յուրահատուկ մշակույթի նկատմամբ։ Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր։ Ձևավորել ապագա սերունդներին, վերահսկել դասագրքերը, դպրոցները: Աստիճանաբար ուսուցանել այն երեխաներին, որոնք համակրում են ձեր սկզբունքներին ու փիլիսոփայությանը։ Ապագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ։ Խուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին տալուց հիմնական փաստեր իրենց իսկ պատմությունից և սահմանադրական իրավունքներից։ Սովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու հնազանդությունը ճիշտ է։ Նրանց պետք է սովորեցնել, որ բարոյական արժեքների հիմքերին հետևելը թուլություն և ստրկություն է, որից պետք է խուսափել հանուն ազատության։ Նրանց նաև պետք է ներշնչել, որ վերանայեն իրենց հայրենասիրության հին հայեցակարգը և ընդունեն ձե՛ր տեսակետները։ Սովորեցրեք նրանց դեն նետել հին արժեքներն ու ավանդույթները, անվանակոչելով այն «ի շահ զգայունության»։ Զգուշորեն համոզեք նրանց, որ, ի վերջո, իրենց հին ավանդական հավատալիքների պատճառով դուք չեք ուզում վիրավորել որևէ մեկին, այլ ցանկանում եք միայն կրթել։ Ներշնչեք նրանց, որ ատրճանակները վտանգավոր են, որ դրանք սոցիալապես անընդունելի չարիք են հասարակության և հատկապես երեխաների համար»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ