Ի սեր Աստծո, մայրը միշտ մայր է անկախ ազգությունից, կրոնից ու դավանանքից, անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում է ապրում և ինչպես է ապրում:
Մայրը երբեք չի ցանկանա, որ իր որդին ուրիշի որդուն կամ մորը սպանի, նա երբեք չի ցանկանա տեսնել իր որդու և ուրիշի ժառանգների կորուստը: Մայրը երբեք չի ցանկանա, որ չարը հաղթի բարուն, մահը` կյանքին, խավարը` լույսին: Մոր շուրթերին եղած յուրաքանչյուր աղոթք ամենուր խաղաղության, առողջության, հաջողության և երջանկության մասին է:
Իսկ որդիք, փաստորեն, տարբեր են։
Իրաքի եզդիաբնակ Շանգալ նահանգի գյուղերից մեկում ապրում էր միայնակ եզդի մի կին, ում բոլոր ճանաչողները «դաէ»` մայր էին անվանում: Նա մենակ էր ապրում, հոգում էր բոլորի ցավը, ուրախանում էր բոլորի հետ, օգնում էր նրանց, ովքեր օգնության կարիք ունեին: 2014 թ. օգոստոսին ԻՊ-ի հրեշները սպանեցին դաէին, ով, տեսնելով գյուղը գրաված ահաբեկիչների ոճրագործությունը, նրանց սատանա, աշխարհի չարիք էր անվանել: Նրան դաժանաբար սպանել էին գյուղացիների աչքի առջև և նույնիսկ չէին թողել ժամանակին դիակը թաղել: Նրանք այրել էին եզդիների դաէի մարմինն ու տունը։
Գյուղը ազատագրելուց հետո եզդի ազատամարտիկներն այցելել էին իրենց մոր գերեզմանին, սգացել էին և երդվել, որ եզդի ժողովրդի յուրաքանչյուր անմեղ զավակի արյան համար պետք է պատասխան տան այդ հրեշները: Նրանք միասին աղոթել էին իրենց դաէի հիշատակի համար և երդվել էին պայքարել մինչև վերջ:
Այսօր ազատագրվել է Շանգալը, բայց արդյո՞ք վերջացավ եզդի ժողովրդի մղձավանջը։ Ո՛չ,չիանցել: ԻՊ-իզինյալներըՇանգալիտարբերմասերումենև կարողենհարձակվել,դեռչենվերացել: Արդյո՞քնորիցկհարվածենմերբնօրրանին,ի՞նչձևով, ո՞ր կողմից, ո՞ւմ միջոցով. հարցեր, որոնք պետք է մտահոգեն մեր ազատամարտիկներին, մեզ օգնողներին: Աշխարհում, կարծես, մի տեսակ դատարկություն է ստեղծվել, որը, ցավոք, լցվում է ահաբեկչությամբ, բռնությամբ, չարությամբ և ատելությամբ: Մի՞թե հնարավոր չէ վերացնել արդար մտքի, խաղաղ ապրելու, միմյանց սիրելու և հարգելու ճգնաժամը: Հավատացեք, գործուն արարքները ավելի խոսուն են և գնահատելի, քան բազմաթիվ խոսքեր: ՈՒզում եմ հավատալ, որ յուրաքանչյուրս կկատարի իր պարտքը մարդկության և մեր ընդհանուր տան` Երկիր մոլորակի առջև:
Աշխարհի մեծամեծներ, ի սեր Աստծո, վերջ տվեք պոպուլիստական ելույթներին, հասարակական տարբեր պոռթկումներին: Պատերազմ է, որը սպառնում է մեր բոլորի ազատությանը, մեր կյանքին, մեր ապագային: Հավատացեք, այդ սպառնալիքը իրական է, բոլորս էլ զգում ենք: Եկել է ռեալ մտածելու ժամանակը, մանավանդ ժամանակը հուշում և պարտադրում է դուրս գալ անողնաշարության ճահճից: Հավատացեք, եթե ուշանում ես ժամանակի ընթացքից կամ ճիշտ չես գնահատում այն, հետևում են պատասխանները։
Հարց է առաջանում, մի՞թե ԻՊ-ի գոյությունը ձեռնտու է ինչ-որ պետությունների, անհատների: Ինչո՞ւ ենք կույր ձևանում և չենք տեսնում այն «ձեռքը», որը հովանավորում է իսլամիստներին:
Ես ծայրահեղ անհանգստացած եմ մեր ընդհանուր տան` Երկիր մոլորակի համար: Սթափվեք, ի սեր Աստծո, գլոբալ ահաբեկչությունը սպառնալիք է բոլորիս համար, այն ոչ մի սահման չի ճանաչում:
Սովորաբար ասում են` Աստծո գործերն անքննելի են, բայց Աստված մեր եզդիների ողբերգությունում այդքան անարդար չպետք է լիներ։
Լինենք բարի, մարդասեր, աստվածապաշտ ու աստվածավախ:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ