Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ այսօր մոմավառություն տեղի կունենա՝ ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների:
«Մեր համերաշխությունը հայտնենք մեր հարևաններին»,- գրված է Ֆեյսբուքում ստեղծված միջոցառման էջում, որի կազմակերպիչները կոչ են անում մոմեր դնել Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ: Էջում տասնյակ մարդիկ ցավակցություն են հայտնել հայերին՝ ողբերգության կապակցությամբ: