Հյուսիսային Նիգերիայում գործող իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդը հայտարարել է, որ ավելի քան 200 առևանգված աղջիկները իսլամացվել են և նրանց ամուսնացրել են:
Տեսանյութի մեջ Աբուբաքար Շեքաուն ասել է. «Միթե չգիտեք, որ Շիբոքում առևանգված ավելի քան 200 դպրոցական աղջիկները իսլամ են ընդունել: Մենք նրանց ամուսնացրել ենք: Նրանք հիմա ապրում են իրենց ամուսինների տներում»: Շեքաուն ասել է, թե խմբավորումը Նիգերիայի իշխանությունների հետ հաշտության համաձայնագիր չի կնքել: