Վաղը «Սիրահարների այգում» («Պողոսյան պարտեզներ») տեղի կունենա «Yerevan 2.0» քաղաքային երիտասարդական փառատոնը:
Նպատակն է ներկայացնել երիտասարդական քաղաքային մշակույթը, ակտիվորեն ներգրավել քաղաքացիներին ստեղծագործական միջոցառումներում՝ նպաստելով քաղաքային միջավայրի փոփոխմանն ու երիտասարդների նախասիրությունների ընդլայնմանը:
Փառատոնի ծրագիրը կազմված է 4 հիմնական թեմատիկ հարթակներից՝ «Art» («Արվեստ»), «Sport» («Սպորտ»), «Relax» («Հանգիստ»), «Education» («Կրթություն»), որոնցից յուրաքանչյուրը ներկայացնելու է ժամանակակից երատասարդության ակտիվ և ստեղծագործական կյանքը: