ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անպատժելիությանը, զոռբայության շարասյանը դեռ «զինվորագրվողներ» կան

Անպատժելիությանը, զոռբայության շարասյանը դեռ «զինվորագրվողներ» կան
19.09.2014 | 01:25

Մարդկային մեղքի, պատժի և անպատժելիության մասին առաջին հիշատակություններն ամփոփված են Սուրբ գրքում. Եդեմի արու բնակիչը հավատաց կնոջ լեզվին, ինչի համար երկուսն էլ վտարվեցին դրախտից, բայց նրանց խելքահան արած կենդանին մնաց անպատիժ։ Բայց քանի որ բոլորս մի քանի դարաշրջանով մեծացել ենք, ենթադրաբար նաև բանականապես ու գործելաոճով հասունացել, դժվար թե Ադամի պես անփորձ տրվենք սողունների գայթակղությանը: Ասում եմ՝ դժվար թե, և իսկույն աչքով տալիս ինձ՝ միամիտ լեռնցուս և ոչ պակաս միամիտ ու լեռնածին սյունեցիներին։ Հավանաբար հիշում եք, չէ՞, ավելի ստույգ ասեմ՝ չե՞ք մոռացել տարիներ առաջ հայրենի մամուլում հրապարակված այն տեղեկությունները, ըստ որոնց իմացանք, որ Սյունիքի այդ ժամանակվա մարզպետը Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ծեծել էր գործարար Սիլվա Համբարձումյանին: Ֆանտաստիկ ժանրի սիրահարների համար չեմ պատրաստվում հերթական անգամ նկարագրել այդ ամենն ու դրան հաջորդող երկկողմ մեկնաբանությունները: Ես գնահատական տալ նույնպես չեմ կարող, քանի որ դրանք կարող են ճոխ հոմանիշ-հականիշների տեղիք տալ։ Քաղաքամայր Երևանի կենտրոնում տեղի ունեցած գավառական դիպվածի պարագայում, ի դեպ, խնդիրն ամենևին էլ կին ու տղամարդու միջանձնային հարաբերությունն ու դրանց պատճառահետևանքային կապը չէր. երևույթն ավելի խորքային էր: Որովհետև այն ոչ առաջինն էր, ոչ վերջինը Սյունյաց առաջնորդի կատարմամբ: Մեդիան շարունակ համալրվում է Սուրեն Խաչատրյանի անձի և վարքագծի շուրջ նորանոր և արդեն էքստրիմ մանրամասներով, իսկ դրանցից ամենաթարմը իր առանձնատան շուրջը կատարված ողբերգական միջադեպն էր, ապա ավելի ուշ՝ միահեծան իշխանավորի պաշտոնանկությունը: Հետո, նորեն կհիշեք կամ չեք էլ մոռացել նրա որդու արկածները Երևանի փողոցներում, չէ՝ մայթերում, բայց կեսգիշերին ու սեփական ավտոմեքենայով... Այստեղ, կրկին հարցը անձնավորված չէ: Խաչատրյանն իր երկարամյա պաշտոնավարության ընթացքում հասցրել է Զանգեզուր աշխարհում ոչ միայն կառավարման նոր «մշակույթ» ստեղծել, այլև այն ներմուծել մայրաքաղաք (ÿ րՈՎօռ, րՈՎօռ): Հայկական բարձրավանդակի այս փառավոր եզերքի բնակիչները միշտ էլ առանձնացել են իրենց արդարամտությամբ, առաքինությամբ ու արիությամբ: Զանգեզուրը Դավիթ Բեկի ու Նժդեհի բնօրանն է, իսկ այդպիսիք, որպես կանոն, ծնվում են հենց այսպիսի լեռնական աշխարհում: Եվ ահա այս խիզախ ժողովուրդը, սյունեցին, որ վերջապես ազատագրվել է իր խան մարզպետից, որը շարունակում է իր սեփական ժողովրդին ճնշելու, ինչու չէ` ստրկացնելու միջոցով իշխանությանը պատվով ծառայելու պատրանք ունենալ: Ես չեմ էլ առանձնանշում նախկին մարզպետի իշխանակուսակցական ստուգաբանությունը, կարգավիճակը, որովհետև, ինչպես ժողովուրդն է ասում, «այդ խմորն ավելի շատ ջուր է վերցնելու»։ Մեծ տան բեդովլաթ որդին կարող է օգուտ տալ ընտանիքին, նրան կարելի է ջրի ուղարկել, բայց չի կարելի վստահել ընդհանուր բիզնեսը, ընտանիքի ճակատագիրը։ Ինձ համար ցավալի է, որ անպատժելիությանը, զոռբայության շարասյանը դեռ «զինվորագրվողներ» կան, որոնք ստորագրահավաք են նախաձեռնել՝ Խաչատրյանին մարզպետի պաշտոնին վերադարձնելու առաքելությամբ: Նրանց մտադրության իրավունքը երբեք չեմ վիճարկի, բայց, ա՛յ, պարտավոր եմ դառնորեն փաստելու, որ էլի ո՞ւժն է ծնում իրավունք: Իրականում այդ երկուսը համակշռության մեջ են, և դրանցից երկրորդի ստորադասումը առնվազն ստորություն է, որի ալեկոծություններն արդեն ողողել են մեզ՝ բոլորիս, այնպես, ինչպես դրախտային սխալմունքն է վաղուց անանձնական:


Արա ԱԼՈՅԱՆ

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ