«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

ԱՄՆ-ում նույնասեռ ամուսնությունների հակառակորդները պայքարում են

ԱՄՆ-ում նույնասեռ ամուսնությունների հակառակորդները պայքարում են
30.06.2013 | 12:54

Նույնասեռ ամուսնության հակառակորդները ԱՄՆ-ում արտակարգ միջնորդություն են ներկայացրել Գերագույն դատարան, փորձելով դադարեցնել այդպիսի միությունների գրանցումը Կալիֆորնիայում, որը վերսկսվել էր անցած ուրբաթ` հունիսի 28-ին: Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը ուրբաթ չեղյալ է հայտարարել տեղական օրենքը, որով 2008-ին մորատորիում էր դրված նախկինում Կալիֆորնիայում թույլատրված նույնասեռ ամուսնությունների վրա: Այդ որոշման ընդունումից անմիջապես հետո մի շարք նույնասեռ զույգեր գրանցել են իրենց փոխհարաբերությունները: Միջնորդության հեղինակները համարում են, որ այդ որոշումը կիրարկման մեջ է դրվել վաղաժամ, քանի որ, համաձայն օրենքի, նախքան դատական ցանկացած վճռի ուժի մեջ մտնելը տրվում է 22 օր բողոքարկման համար:
Հիշեցնենք, որ Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանի ընդունած վերը հիշատակված որոշումից ընդամենը երկու օր առաջ` հունիսի 26 –ին ԱՄՆ Գերագույն դատարանը հակասահմանադրական էր ճանաչել դաշնային դատարանի օրենքը, որը սահմանում է ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև: Ամուսնության պաշտպանության մասին օրենքը սահմանափակում է նույնասեռ զույգերի իրավունքները, նրանց չի թույլատրում օգտվել նույն իրավունքներից և արտոնություններից, ինչպես ավանդական զույգերին: Փաստորեն, չնայած այն բանին, որ ԱՄՆ մի շարք նահանգներում նույնասեռ զույգերի համար ամուսնանալու և դրանից հետո ամուսնացած զույգերի համար նախատեսված արտոնություններից ու նպաստներից օգտվելու հարցը լուծված է, Կալիֆորնիայում դեռևս պայքարում են:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ