Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Գնա՛

Գնա՛
13.09.2023 | 14:28

Իմ պարտության խորհրդանիշ,

իմ կեղծ հպարտության սահման ու նիշ,

իմ սուտ երդում, խարդախության մեծ շքերթում հենց առջևից քայլող իմ գող,

իմ սրբություն պղծող անխաչ, երջանկություն կռծող իմ հաչ, տհաճ իմ ձայն, անաճ իմ անձ, իմ անհոգի, անՏեր, նախանձ,

իմ գանձը թերություն դարձրած՝ թերիս,

իմ հայհոյանք՝անվերջ լսվող իմ շուրթերից,

վերից պատիժ իմ,

գիժ իմ թունավոր,

իմ ահավոր սարսափ, տանջանք իմ,

«ժանտախտ» ժամանակի խենթ զվարճանք իմ,

իմ անջատված,

իմ անԱստված,

չարով պատված իմ երկրաշարժ,

իմ վարժ խաբկանք,

իմ մղձավանջ,

իմ կույր աչքեր ու խուլ ականջ, անհայրենիք իմ ծակ տանիք,

իմ աներկինք,

իմ անարև օրվա խավար, անհավասար իմ հին կշեռք,

իմ խորը վերք,

անելք իմ ճանապարհ, ուղի ու կյանք,

աներազանք իմ ահազանգ, անվանք իմ սիրտ,

անզարկ ու բիրտ,

անԵս իմ Ես,

իմ աներես,

անճար իմ դարդ ու տմարդի իմ ապերախտ,

իմ ախտ ու ցավ,

իմ գլխացավ,

իմ չար անբան,

իմ ոչմի բան,

իմ սխալ, սխալմունք,

իմ անզգացմունք,

իմ անՀիսուս,

անհույս իմ հազ,

իմ աներազ, նամազ անող անքահանա....

Գնա՛:

Ավետ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ