Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Աշունն էլ է քուչո, ու՞մ վրա է հաչում

Աշունն էլ է քուչո, ու՞մ վրա է հաչում
03.09.2023 | 23:02

Մի շուն էնքան հաչաց,

որ մի աշուն եկավ։

Մի շուն էնքան հաչաց, թե`

միայնակ եմ, արի՛։

Նա վերցրեց եկավ,

դեղին տերև կաթեց

շան աչքերից։

Եվ մի ազնիվ արցունք

ընկավ ու խշխշաց,

ընկավ ու փշրվեց

աշնան ոտքերի տակ։

Աշունն էլ է հաչում,

աշունն էլ է կանչում,

բայց ու՞մ։

Էս կիրակի օրով

աշունն էլ է քուչո,

ու՞մ վրա է հաչում

տխու՜ր-տրտու՜մ...

Գագիկ Սարոյան

Դիտվել է՝ 2590

Մեկնաբանություններ

pg" alt="Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը" title="Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը" />
Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը