ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էդմոն Մարուքյան. Դուք պրոբլեմներ ունեք

Էդմոն Մարուքյան. Դուք պրոբլեմներ ունեք
09.02.2021 | 14:30

Դուք ծայրահեղությունների մեջ եք, դուք պրոբլեմներ ունեք՝ դիմելով մեծամասնությանը՝ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Մեկն ասում է՝ պետք է ձեզ գնդակահարել, ասում եք՝ կալանավորել, սա ուզում է մեզ գնդակահարել, էն մյուսներն ասում են՝ եկեք օրակարգում հարց քննարկենք, ասում եք՝ դուք կառուցողական չեք», - նշեց Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ իրենք առաջարկել են պարետետային քննիչ հանձնաժողով ստեղծել: «Նախագիծը ձեր մոտ է, դուք էլի դեմ եք դրան: Մարդիկ ուզում են իմանալ, օրինակ, պատերազմի ժամանակ ինչպես է տապալվել զորահավաքային համակարգը: Ստեղծո՞ւմ ենք, թե՞ չենք ստեղծում: Հիմա էլ դա՞ եք «ցրում» օրակարգից», - ասաց Մարուքյանը:


«Մենք ԼՀԿ խմբակցության ղեկավարի հետ քննարկել ենք առաջարկը, առաջարկել ենք նոր հեծանիվներ չհորինել, շարժվենք գործող կարգավորումներով», - պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ավելացնելով, որ կողմ են քննիչ հանձնաժողով ստեղծելուն և պատրաստ են այդ ուղղությամբ ցանկացած օժանդակության: Բայց պատգամավորը միաժամանակ հիշեցրեց. «Պատերազմի հետ կապված արդեն հարուցված են քրեական գործեր, որոնք այս պահին ձեր առաջարկած տարբերակով անհնար են դարձնում այդ գործընթացը սկսել»:

Դիտվել է՝ 3026

Մեկնաբանություններ