ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բախումներ պատգամավորների և ցուցարարների միջև ԱԺ մուտքի մոտ

Բախումներ պատգամավորների և ցուցարարների միջև ԱԺ մուտքի մոտ
28.12.2020 | 20:36

Այսօր ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները փորձել են խոչընդոտել իմքայլական պատգամավորների մուտքը խորհրդարան։ Չնայած տեղում բազմաթիվ ոստիկաններ էին ծառայություն իրականացնում, բախումներ են եղել պատգամավորների և ցուցարարների միջև։ Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի դեպքում գործը նաև հայհոյանքի, քաշքշոցի ու ծեծկռտուքի է հասել։

Պատգամավորը տեղի ունեցածը սադրանք որակեց, իր քայլերն էլ՝ ինքնապաշտպանություն.«Տեսանյութում էլ է երևում, որ ես անգամ պատուհանս եմ փակում, ասում եմ` դե լավ, թող վիրավորեն, մինչև ոստիկանությունը կգա, կտեսնենք` ինչ է կատարվում: Այդ պահին մեքենայի մեջ մեծ, բարձր աղմուկ լսվեց, դիմացից կամ հետևի հատվածում մեկը շատ ուժեղ հարվածում էր մեքենայիս, մեկ-երկու անգամ հարված լսեցի: Եվ պարզապես իջնում էի մեքենայից, ասացի` ո՞վ է հարվածել, ու եղավ այն, ինչ որ եղավ: Ես իմ աչքի առաջ ունեցել եմ նաև այդ պահին, օրինակ` այդ նույն հատվածում նոյեմբերի 9-ի գիշերը տեղի է ունեցել հարձակում Աժ նախագահի վրա: Այո, եթե քեզ հարվածում են, եթե քեզ ուզում են խփել, եթե քեզ վիրավորում են, ինքնապաշտպանությունն իրենից ենթադրում է, որ դու էլ դրան համաչափ պետք է օրինակ` պաշտպանես քեզ, այլ բան կլիներ, իմ կարծիքով, եթե օրինակ` ինձ ձվերով կամ բռունցքով հարվածել փորձողներին ես օրինակ` հրացանով կրակեի իրենց վրա: Ես կարծում եմ` ես անհրաժեշտ ինքնապաշտպանության եմ դիմել և համաչափ»:


Աժ ամբիոնից տեղի ունեցածը դատապարտեց ցուցարարների հետ բախված ևս մեկ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նրա կոչը ոստիկանությանն էր ուղղված՝ ապահովել պատգամավորների անվտանգությունը. «Ես դիմում եմ Երևանի ոստիկանության վարչության պետին և խնդրում, հորդորում ու պահանջում, որ շատ արագ Երևանում վերականգնվի հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների, և բազմաթիվ քաղաքացիներ ինձ այս վերջին րոպեների ընթացքում գրում են և ասում են` եթե ոստիկանությունը չաշխատի, մենք ստիպված կլինենք ինքներս պաշտպանել մեր ընտրած պատգամավորներին և իշխանությանը»:

Դիտվել է՝ 5979

Մեկնաբանություններ