ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իսրայելի խորհրդարանը ցրվել է

Իսրայելի խորհրդարանը ցրվել է
23.12.2020 | 14:18

Կնեսետը ավտոմատ ցրվել է՝ 2020-ի պետական բյուջեի հաստատման ժամկետների լրանալու պատճառով։ Արտահերթ ընտրությունները կկայանան 2021-ի մարտի 23-ին՝ հայտնում է Kan պետական ռադիոն։ Բենյամին Նեթանյահուն կմնա վարչապետ մինչև արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր կաբինետի հաստատումը։
Այդ ընտրությունները կլինեն չորրորդը՝ վերջին 2 տարում։

Դիտվել է՝ 3130

Մեկնաբանություններ