ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Պատ­գա­մա­վոր­նե­րը վար­չա­պե­տի ե­լույ­թի ժա­մա­նակ գե­րա­զան­ցիկ ա­շա­կեր­տի են նման­վում

Պատ­գա­մա­վոր­նե­րը վար­չա­պե­տի ե­լույ­թի ժա­մա­նակ գե­րա­զան­ցիկ ա­շա­կեր­տի են նման­վում
19.11.2019 | 00:18

Պա­տե­րին ծե­փե­լու, աս­ֆալ­տին «պառ­կըց­նե­լու», տեղ­նե­րում հան­գիստ նս­տեց­նե­լու ժա­մա­նակ­ներն ան­ցել են, օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րից մար­դիկ ռեալ գոր­ծո­ղու­թյուն­ներ, փո­փո­խու­թյուն­ներ ու «հե­ղա­փո­խու­թյան» օ­րա­կար­գի ի­րա­ցում են ակն­կա­լում: Օ­րա­կար­գե­րից մե­կը, օ­րի­նակ, այն է, որ ման­դատ ստա­ցած ե­րի­տա­սարդ­ներն ար­ժա­նի լի­նեն խոր­հր­դա­րա­նա­կա­նի կոչ­մա­նը, ի­րա­պես օ­րեն­սդ­րա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լեն, օ­րենք­ներ գրեն, լսեն մարդ­կանց հոգսն ու երկ­րի կա­ռա­վար­ման թիվ մեկ ամ­բիոնն օգ­տա­գոր­ծեն ի շահ պե­տու­թյան զար­գաց­ման: Բայց որ պատ­գա­մա­վոր­նե­րը հա­սա­րա­կու­թյան պատ­կե­րա­ցում­նե­րի մեջ, մեղմ ա­սած, չեն տե­ղա­վոր­վում, հաս­կա­նա­լի էր 7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վի ա­ռա­ջին իսկ օր­վա­նից։ Նրանք լրագ­րող­նե­րիս սկզ­բում հոր­դո­րում էին, թե՝ «թո­ղեք աշ­խա­տենք», այ­նու­հետ, երբ հաս­կա­ցան, որ, աշ­խա­տե­լուց զատ, պետք է ո­րո­շա­կի գի­տե­լիք­ներ ու­նե­նալ օ­րեն­սդ­րա­կան նա­խագ­ծե­րի ու խոր­հր­դա­րա­նա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին, ա­սա­ցին՝ «թո­ղեք սո­վո­րենք»:

Թե ինչ սո­վո­րե­ցին մեկ տար­վա ըն­թաց­քում, ան­զեն աչ­քով էլ տե­սա­նե­լի է։ Ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ այժմ մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ի­րար հետ «հան­ցա­վոր» հա­մա­ձայ­նու­թյան են գա­լիս, թե ա­մեն մե­կը դահ­լի­ճում քա­նի րո­պե մնա։ Օ­րերս՝ 2020-ի պե­տա­կան բյու­ջեի քն­նարկ­ման ժա­մա­նակ, երբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հան­դես էր գա­լիս եզ­րա­փա­կիչ ե­լույ­թով, «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան գրե­թե բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը ներ­սում էին: Մի մար­դու նման ե­կել, նս­տել ու լսում էին: Վար­չա­պե­տի ե­լույ­թից ու նրա՝ դահ­լի­ճը լքե­լուց ան­մի­ջա­պես հե­տո իմ­քայ­լա­կան գրե­թե բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը շար­վե­շա­րան դուրս ե­կան: Տպա­վո­րու­թյուն էր, թե ե­կել էին ներ­կա ստա­նա­լու խս­տա­բա­րո ու­սուց­չի դա­սին: Նիս­տը թեև շա­րու­նակ­վում էր, բայց դա նրանց չէր հու­զում ու հե­տաք­րք­րում, կարևո­րը Նի­կոլ Փա­շի­նյանն էր, որ գու­ցե ներ­քուստ գոհ մնաց, որ իր թի­մա­կից­նե­րը պար­տա­ճա­նա­չո­րեն ներ­կա են լի­նում ԱԺ նիս­տե­րին:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 5175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ