ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ազգային ժողովն իշխանությունների «հորանց տունն» է դարձել

Ազգային ժողովն իշխանությունների «հորանց տունն»  է դարձել
05.02.2019 | 01:31

Օրերս իշխանությունն Ազգային ժողովում հերթական հավաքն էր կազմակերպել: Ի տարբերություն նախորդների՝ այս անգամ ոչ միայն «Իմ քայլը» դաշինքն է մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը, այլև կառավարության անդամները: Լրագրողներին խորհրդարանի շենք մուտք գործել այդպես էլ չի հաջողվել՝ պատճառաբանությամբ, թե ոչ աշխատանքային օր է, հսկիչները տեղում չեն: Հարց է առաջանում սակայն, թե այդ դեպքում պատգամավորնե՞րն ինչպես են մուտք գործել Ազգային ժողով, կամ մարզպետներն ու կառավարության մյուս անդամներն իրավունք ունեի՞ն առանց համապատասխան գրանցման ու ստուգումների խորհրդարանի շենք մտնելու: Իսկ եթե հսկիչներ եղել են, ու վերջինները, այնուամենայնիվ, ներս են մտել ԱԺ տարածք, ապա լրագրողների աշխատանքը խոչընդոտելու պատճառաբանությունը մեկն է՝ խուսափել անցանկալի հարցադրումներից:


Տեղի ունեցածը, լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելուց զատ, պառլամենտարիզմի ոտնահարման մասին է խոսում, որովհետև պառլամենտարիզմը ժողովրդի թիկունքում գաղտնի հանդիպումներ չի ենթադրում: Իհարկե, նորեկներն այս պարագայում նույնպես կարող են մեղադրել նախկիններին ու ասել, թե նմատատիպ հանդիպումներն առաջ առավել հաճախ էին լինում, բայց ՀՀԿ-ականներն այդ տեսակի հավաքները գոնե Ազգային ժողովում չէին կազմակերպում: Քաղաքագիտական տեսանկյունից նման հավաքները մեկնաբանվում են որպես պետական իշխանության ու պետական համակարգի նույնականացում, ինչը հանդիպում է բացառապես ոչ ժողովրդավարական, ավտորիտար ու ամբողջատիրական համակարգերում: Նույն ձևով, օրինակ, գեներալ Ֆրանկոն հանդիպում էր իր կորտեսների ներկայացուցիչների, Սալազարն իր համակիրների, Ադոլֆ Հիտլերը՝ Երրորդ ռայխի անդամների հետ: Կուսակցության հավաքներն անցկացնում են կուսակցության գրասենյակում, իսկ պետական ինստիտուտները որևէ կուսակցության, առավել ևս, իշխող կուսակցության սեփականությունը չեն, այն իշխանության, որ ուղիղ ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններով է տիրացել այդ մանդատին:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ